Պաքու-Թիֆլիս-Կարս Երկաթգծի Շինարարութիւնը Կը Շարունակուի.Վրաստանի Տնտեսութեան Նախարար Կիորկի Քվիրիքաշվիլին Ազրպէյճանի Եւ Թուրքիայի Փոխադրամիջոցների Նախարարների Հետ Միասին Ստորագրեց Պաքու-Թիֆլիս-Կարս Երկաթուղու Շինարարութեան Արագացման Արձանագրութիւնը

«ՀԱՐԱՒԱՅԻՆ ԴԱՐՊԱՍ»

Պոլիսում, Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարութեան հարցերի կապակցութեամբ անցկացուեց Թուրքիայի, Ազրպէյճանի եւ Վրաստանի կառավարութիւնների ներկայացուցիչների հանդիպում:

Հանդիպմանը մասնակցում էին Թուրքիայի փոխադրամիջոցների նախարար` Պինալի Եըլտըրըմը, Ազրպէյճանի փոխադրամիջոցների նախարար` Զիա Մամետովն եւ Վրաստանի տնտեսութեան նախարար Գիորգի Քվիրիքաշվիլին:

Նախարարները քննարկեցին Պաքու-Թիֆլիսի-Կարս երկաթուղու շինարարութեան հարցերն եւ ստորագրեցին շինարարութեան արագացման մասին արձանագրութիւնը:

Եըլտըրըմի յայտարարութեամբ, ծրագրուել է, որ 2013 թուականի վերջին կը սկսուի Պաքու-Թիֆլիսի-Կարս երկաթուղով գնացքների փորձառական երթեւեկութիւնը:

Եըլտըրըմի նաեւ նշեց, որ այս ռազմավարական նախագիծը մեծ նշանակութիւն ունի, եւ որ բոլոր երեք երկրների համար շահաւէտ է: Քվիրիքաշվիլին նշեց, որ այդ նախագիծը ոչ միայն տնտեսական, այլեւ Վրաստանի, Թուրքիայի եւ Ազրպէյճանի միջեւ քաղաքական յարաբերութիւնների տեսանկիւնից էլ մեծ նշանակութիւն ունի:

Յիշեցնենք, որ անցեալ տարուան վերջին, վարչապետ` Պիծինա Իվանիշվիլին յայտարարեց, որ Պաքու-Թիֆլիսի-Կարս երկաթուղու շինարարութեամբ ծագում է վտանգ, երբ երկաթուղին կը սկսի գործել, սկզբնական փուլում առկայ երկաթուղով բեռնափոխադրումների ծաւալները կը նուազեն:

Վարչապետի տեղեկատուութեամբ Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարութիւնը աշխարհաքաղաքական առումով շատ հետաքրքիր է, թէպէտ տնտեսական առումով հարցեր են ծագում:

Ուշացումով, սակայն կառավարութեան անդամները խօսեցին նախագծի դրական նշանակութեան մասին: Դեկտեմբերին, Պաքու կատարած այցի ընթացքում գործընկերային հիմնադրամի ղեկավար Իրակլի Քովզանիծէն յայտարարեց, որ Ախալքալաքի երկաթուղին Ազրպէյճանի եւ Վրաստանի համար «ծայրաստիճան նշանակալի եւ ռազմավարական առարկայ է»: Նախանցեալ շաբաթ յայտնի դարձաւ, որ Ազրպէյճանի «Պետական քարիւղային հիմնադրամը» Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու մայրուղային նախագծի ֆինանսաւորումն աւելացրել է: Հիմնադրամի պաշտօնական յայտարարութեան մէջ նշուած է, որ նախագծի Վրաստանի հատուածի ֆինանսաւորումը աւելացուել է եւ 431,3-ից հասցել է 775 միլիոնի:

Պաքու-Թիֆլիս-Կարս երկաթուղու շինարարութիւնը սկսուել էր 2008 թուականին: Նախագիծը նախատեսում է Վրաստանի տարածքում Ախալքալաք-Մարապտա-Թիֆլիսի 160 քիլոմեթրանոց երկաթգծի վերականգնումը եւ Ախալքալաքից Թուրքիայի սահման նոր 25 քիլոմեթրանոց երկաթուղային գծի շինարարութիւն: Նախագծի աւարտումը ծրագրուած է տարուայ վերջի համար եւ ենթադրաբար, շահագործման կը յանձնուի 2014 թուականին:

 

 

Share this Article
CATEGORIES