ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՓԻՒՆԻԿ ԵՐԵՒԱՆ ԲԱՐՁՐԱՑԱՒ 2-ՐԴ ԴԻՐՔ
Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 9-րդ հանգրուանի մրցումներուն, պարագլուխի դիրքին վրայ գտնուող Ուլիս 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Բանանցի, ամրապնդեց իր դիրքը:
Փիւնիկ Երեւան 3-1 արդիւնքով յաղթելէ ետք Գանձասարի, անկէ խլեց երկրորդ դիրքը: Վերջինս կրեց տարեշրջանի իր առաջին պարտութիւնը:
Իմփուլս յաղթեց Շիրակի (2-1), իսկ Միքա` Արարատի (2-1):
Ստորեւ կու տանք դասաւորումը.
———————- ԿԷՏ
1.- Ուլիս 20 (14-5)
2.- Փիւնիկ 17 (16-10)
3.- Գանձասար 16 (9-6)
4.- Միքա 14 (11-8)
5.- Իմփուլս 14 (13-11)
6.- Շիրակ 9 (8-11)
7.- Բանանց 6 (9-15)
8.- Արարատ 2 (5-19)
CATEGORIES Մարզական


