Լիբանանի Պասքեթպոլի Բ. Դասակարգի Ախոյեանութիւն. «Ֆայնըլ-Էյթ». ՀՄԸՄ Պէյրութ – Շեպիպէ Առաջին Մրցումը` Երկուշաբթի, 15 Ապրիլին
Երէկ Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնը հրապարակեց Լիբանանի Բ. դասակարգի տղոց ախոյեանութեան 2012-2013 տարեշրջանի «Ֆայնըլ-էյթ-ի մրցումները», որոնք կը սկսին յառաջիկայ երկուշաբթի, 15 ապրիլին:
Երեք մրցումէ երկու յաղթանակ արձանագրող խումբը կ՛ապահովէ յաջորդ հանգրուանի իր տոմսը:
«Ֆայնըլ-էյթ»-ի մրցումներուն իրենց մասնակցութիւնը կը բերեն Ա. եւ Բ. խմբակներուն առաջին դիրքը եւ չորրորդ դիրքը գրաւած խումբերը:
ՀՄԸՄ Պէյրութի տղոց խումբը, որ գրաւեց Բ. խմբակին պարագլուխի դիրքը, իր դէմ պիտի ունենայ Շեպիպէն, որ գրաւեց Ա. խմբակին չորրորդ դիրքը:
Իսկ Ա. խմբակին առաջին դիրքը գրաւած Թատամոնի մրցակիցը պիտի ըլլայ լիբանանեան բանակը:
ՀՄԸՄ Պէյրութ իր առաջին մրցումը պիտի կատարէ յառաջիկայ երկուշաբթի, 15 ապրիլին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրին մէջ, երեկոյեան ժամը 20:00-ին:
Ստորեւ կու տանք «Ֆայնըլ-էյթ»-ի մրցումներուն յայտագիրը.
| Ա. ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||||
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 15 ԱՊՐԻԼ | ԺԱՄ | ԴԱՇՏ | ||
| Թատամոն – Լիբանանեան բանակ | 19:30 | Ֆուատ Շեհապ | ||
| ՀՄԸՄ Պէյրութ – Շեպիպէ | 20:00 | Աղբալեան | ||
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 17 ԱՊՐԻԼ | ||||
| ՔԱՀՐԱՊԱ – ԱՄԱԼ | 19:30 | Քահրապա | ||
| Թըպնին – «Էօ. Էն. Պէ.» | 20:30 | Մարզական Աւան | ||
|
Բ. ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||||
| ՀԻՆԳՇԱԲԹԻ, 18 ԱՊՐԻԼ | ||||
| Լիբանանեան բանակ – Թատամոն | 19:30 | Միշել Մըր | ||
| Շեպիպէ – ՀՄԸՄ Պէյրութ | 20:30 | Սաժես Ժըտէյտէ | ||
| ՇԱԲԱԹ, 20 ԱՊՐԻԼ | ||||
| Ամալ – Քահրապա | 15:00 | Միշել Մըր | ||
| «Էօ. Էն. Պէ.» – Թըպնին | 16:00 | Սաժես Ժըտէյտէ | ||
|
Գ. ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||||
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 23 ԱՊՐԻԼ | ||||
| Թատամոն – Լիբանանեան բանակ | 18:30 | Ֆուատ Շեհապ | ||
| ՀՄԸՄ Պէյրութ – Շեպիպէ | 20:00 | Աղբալեան | ||
| ՉՈՐԵՔՇԱԲԹԻ, 24 ԱՊՐԻԼ | ||||
| Քահրապա – Ամալ | 19:30 | Քահրապա | ||
| Թըպնին – «Էօ. Էն. Պէ.» | 20:30 | Մարզական Աւան |

