Ֆորմիւլա-1. Ռայքոնընէն Եւ Վեթելէն Ետք` Ալոնսօ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցաւ 2013-ի «Ֆորմիւլա-1»-ի աշխարհի ախոյեանութեան 3-րդ կրան փրին` Չինաստանի մէջ:
Տարեշրջանի բացման` Աւստրալիոյ կրան փրիին տիրացած էր Քիմի Ռայքոնըն, իսկ Մալեզիոյ կրան փրիին` Սեպասթիան Վեթել:
3-րդ հանգրուանի այս կրան փրիին տիրացաւ այլ վարորդ մը, որ այս պարագային եղաւ Ֆեռնանտօ Ալոնսօ:
Այսպիսով, երեք տարբեր կրան փրիներու յաղթականները եղան տարբեր վարորդներ, ինչ որ բնականաբար պատճառ պիտի դառնայ, որ տիտղոսին համար պայքարը սուր ձեւով ընթանայ անոնց միջեւ:
Ստորեւ կու տանք վարորդներուն դասաւորումը.
| ԿԷՏ | ||||
| 1.- Սեպասթիան Վեթել («Ռետ Պուլ») | 52 | |||
| 2.- Քիմի Ռայքոնըն («Լոթիւս») | 49 | |||
| 3.- Ֆեռնանտօ Ալոնսօ («Ֆեռարի») | 43 | |||
| 4.- Լուիս Հեմիլթըն («Մերսետես») | 40 | |||
| 5.- Ֆելիփէ Մասսա («Ֆեռարի») | 30 | |||
|
Խումբերու դասաւորում.- |
ԿԷՏ |
|||
| 1.- «Ռետ-Պուլ» | 78 | |||
| 2.- «Ֆեռարի» | 73 | |||
| 3.- «Լոթիւս» | 60 | |||
| 4.- «Մերսետես» | 52 | |||
| 5.- «Ֆորս Ինտիա» | 14 |
………………………………………………….
CATEGORIES Մարզական

