Միջազգային Ողիմպիական Կոմիտէի Ընտրութիւններ. 10 Սեպտեմբերին Կը Յստականայ Նոր Նախագահին Անունը
«Արմենփրես» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ 10 սեպտեմբերին Պուէնոս Այրեսի մէջ (Արժանթին) տեղի պիտի ունենայ Միջազգային ողիմպիական կոմիտէի 125-րդ համագումարը, որուն ընթացքին պիտի ընտրուի նոր նախագահը:
Այս պաշտօնին համար թեկնածու ներկայացած են վեց անձեր:
Պելճիքացի Ժաք Ռոքը, որ 2001-էն ի վեր կը վարէ նախագահի պաշտօնը, այս 9-րդ ընտրութիւններուն իր թեկնածութիւնը չէ առաջադրած:
Այդ վեց թեկնածուներն են` Թոմաս Պախ (Գերմանիա), Սերկէյ Պուպքա (Ուքրանիա), Ռիքարտօ Քարիոն (Փորթօ Ռիքօ), Էն. Ճի. Սեր Միանկ (Սինկափուր), Տենիս Օսվալտ (Զուիցերիա) եւ Սհինկ-Քուօ Ուու (Թայուան):
CATEGORIES Մարզական

