Թենիս. «Եու. Էս. Օփըն». Նատալ Տիրացաւ Տիտղոսին

Երէկ, Միացեալ Նահանգներու մէջ աւարտեցաւ թենիսի «Եու. Էս. Օփըն»-ի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքը, երբ տեղի ունեցաւ տղոց աւարտական մրցումը` թիւ 1 դասուած Նովաք Տիոքովիչի (Սերպիա) եւ 2-րդ դասուած Ռաֆայէլ Նատալի միջեւ (Սպանիա):

Նատալ տիրացաւ իր արհեստավարժ ասպարէզի 13-րդ կրան շլեմի տիտղոսին, երբ 6-2, 3-6, 6-4 եւ 6-1 արդիւնքով յաղթեց Տիոքովիչի:

Այսպիսով, ան իր շահած կրան շլեմի տիտղոսներով կը գրաւէ դասաւորման 3-րդ դիրքը` Ռոժէ Ֆետերերի (17) եւ Փիթ Սամփրասի (14) ետին:

Նշենք, որ 27 տարեկան Նատալ տիրացած էր նաեւ այս տարուան Ֆրանսայի թենիսի կրան շլեմի բաց մրցաշարքի տիտղոսին:

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )