Վարդան Մինասեան Հրապարակեց Հայաստանի Ազգային Հաւաքականին Կազմը

Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեան երէկ հրապարակեց ցանկը այն ֆութպոլիստներուն, որոնք պիտի նախապատրաստուին 11 եւ 15 հոկտեմբերին յաջորդաբար Պուլկարիոյ եւ Իտալիոյ դէմ տեղի ունենալիք 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն:

Ստորեւ` Մինասեանի կողմէ հրապարակուած կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ռոման Պերեզովսքի (Տինամօ Մոսկուա, Ռուսիա) եւ Գէորգ Գասպարով (Զոպ Ահան, Իրան):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Ռոպերթ Արզումանեան (Աքթոպէ, Ղազախստան), Հրայր Մկոյեան, Արթուր Աւագեան (Գանձասար), Վալերի Ալեքսանեան (Ռահ Ահան, Իրան) Վարազդատ Հարոյեան, Կամօ Յովհաննիսեան (Փիւնիկ) եւ Լեւոն Հայրապետեան (Վիցեւ, Լեհաստան):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Կարլեն Մկրտչեան (Անժի, Ռուսիա), Արթուր Եդիգարեան (Քայրաթ, Ղազախստան), Հենրիխ Մխիթարեան (Պորուսիա Տորթմունտ, Գերմանիա), Դաւիթ Մանոյեան (Փիւնիկ), Գէորգ Ղազարեան (Շախտիոր Քարականտա, Ղազախստան), Մարքոս Փիցելլի (Քրասնոտար, Ռուսիա), Արազ Օզպիլիս (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա), Մասիս Ոսկանեան (Ռուզելաար, Պելճիքա), Էտկար Մալաքեան (Բանանց) եւ Արտակ Տաշեան (Գանձասար):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Եուրա Մովսիսեան (Սպարտակ Մոսկուա, Ռուսիա) եւ Արթուր Սարգիսով (Ուրալ, Ռուսիա):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )