2014-ի Մոնտիալ. Եւրոպայի Սահմանագօտի. Ի՞նչ Պատկեր Կը Ներկայացնեն 9 Խմբակները` Վերջին Հանգրուանի Մրցումներուն Նախօրեակին
Երեքշաբթի, 15 հոկտեմբեր 2013-ին, Եւրոպայի սահմանագօտիին մէջ իրենց աւարտին կը հասնին 2014-ի Մոնտիալի զտումի մրցումները, երբ տեղի կ՛ունենան վերջին հանգրուանի ճակատագրական մրցումները:
Սակայն նախքան մանրամասնութիւններուն անցնիլը նշենք, որ թէեւ զտումի մրցումները կ՛աւարտին, բայց ութ խումբերը փլէյ-օֆի մրցումներ ունին կատարելիք վերջին չորս տոմսերուն համար:
Երեքշաբթի օրուան մրցումներէն ետք լաւագոյն երկրորդ դիրքը գրաւող խումբը, պարագլուխի դիրքը գրաւողներուն հետ (9 խումբ), կ՛ապահովէ Պրազիլի իր տոմսը, մինչ մնացեալ ութ խումբերը կը մասնակցին փլէյ-օֆի այդ մրցումներուն:
Ինչ կը վերաբերի նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներէն ետք խումբերուն պարզած վիճակին, ցարդ Ֆարօ կղզիներ, Անտորրա, Լիխթնշթայն եւ Սան Մարինօ առանց յաղթանակի են: Ատկէ բացի, Անտորրա եւ Սան Մարինօ նոյնիսկ չեն յաջողած կէտ ապահովել: Աւելի առաջ երթալով նշենք, որ Անտորրա միակն ըլլալով չէ յաջողած նոյնիսկ կոլ մը նշանակել…
Եօթը խումբեր` Պելճիքա, Իտալիա, Գերմանիա, Հոլանտա, Զուիցերիա, Անգլիա եւ Սպանիա, ցարդ պարտութեան համը չեն ճաշակած:
Ամէնէն շատ կոլը նշանակած է Հոլանտա (32), իսկ ամէնէն քիչը (3) ստացած են Պելճիքա եւ Սպանիա:
Եւրոպայի սահմանագօտիէն ցարդ Պրազիլի իրենց տոմսը ապահոված են միայն Պելճիքա, Իտալիա, Գերմանիա, Հոլանտա եւ Զուիցերիա:
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներէն ետք, Իտալիոյ եւ Հոլանտայի միացան Պելճիքա, Գերմանիա եւ Զուիցերիա:
Պելճիքա 2002-էն ետք առաջին անգամ ըլլալով պիտի մասնակցի Մոնտիալին:
Նշենք, որ հոլանտացի յառաջապահ Ռոպին Վան Փերսի, որ Հունգարիոյ դէմ արձանագրուած յաղթանակին (8-1) հեթրիք մը իրագործեց, իր նշանակած 41 կոլերով կոտրեց Փաթրիք Քլիւվերթի հաստատած հոլանտական մրցանիշը:
Վաղուան մրցումներուն նախօրեակին ամէնէն անորոշ վիճակը կը պարզէ Բ. խմբակը, որուն մաս կը կազմէ Հայաստան:
Հայրենի կազմէն բացի երեք այլ խումբեր` Պուլկարիա, Դանիա եւ Չեխիա, կը պայքարին երկրորդ դիրքին համար, որպէսզի յոյս ունենան փլէյ-օֆի մրցումներուն մասնակցելու:
Նշենք, որ Հայաստանի վերջին մրցակիցը պիտի ըլլայ Իտալիա:
Ստորեւ կու տանք խմբակներուն դասաւորումը` նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներէն ետք.
Ա. ԽՄԲԱԿ ՄՐՑ. Յ. Հ. Պ. ՆՇ. ՍՏ. ԿԷՏ
1.- Պելճիքա 9 8 1 0 17 3 25
2.- Խրուաթիա 9 5 2 2 12 7 17
3.- Սերպիա 9 3 2 4 13 10 11
4.- Կալես 9 3 0 6 8 19 9
5.- Սկովտիա 9 2 2 5 6 12 8
6.- Մակեդոնիա 9 2 1 6 6 11 7
Բ. ԽՄԲԱԿ
1.- Իտալիա 9 6 3 0 17 7 21
2.- Պուլկարիա 9 3 4 2 14 8 13
3.- Դանիա 9 3 4 2 11 12 13
4.- Չեխիա 9 3 3 3 12 9 12
5.- ՀԱՅԱՍՏԱՆ 9 4 0 5 10 11 12
6.- Մալթա 9 1 0 8 5 22 3
Գ. ԽՄԲԱԿ
1.- Գերմանիա 9 8 1 0 31 7 25
2.- Շուէտ 9 6 2 1 16 9 20
3.- Աւստրիա 9 4 2 3 17 10 14
4.- Իրլանտա 9 3 2 4 13 16 11
5.- Ղազախստան 9 1 2 6 5 18 5
6.- Ֆարօ կղզիներ 9 0 1 8 4 26 1
Դ. ԽՄԲԱԿ
1.- Հոլանտա 9 8 1 0 32 5 25
2.- Թուրքիա 9 5 1 3 16 7 16
3.- Ռումանիա 9 5 1 3 17 12 16
4.- Հունգարիա 9 4 2 3 19 20 14
5.- Էսթոնիա 9 2 1 6 6 18 7
6.- Անտորրա 9 0 0 9 0 28 0
Ե. ԽՄԲԱԿ
1.- Զուիցերիա 9 6 3 0 16 6 21
2.- Իսլանտա 9 5 1 3 16 14 16
3.- Սլովենիա 9 5 0 4 14 10 15
4.- Նորվեկիա 9 3 2 4 9 12 11
5.- Ալպանիա 9 3 1 5 9 11 10
6.- Կիպրոս 9 1 1 7 4 15 4
Զ. ԽՄԲԱԿ
1.- Ռուսիա 9 7 0 2 19 4 21
2.- Փորթուգալ 9 5 3 1 17 9 18
3.- Իսրայէլ 9 3 4 2 18 13 13
4.- Ազրպէյճան 9 1 5 3 6 10 8
5.- Հիւսիսային Իրլանտա 9 1 3 5 8 16 6
6.- Լիւքսամպուրկ 9 1 3 5 7 23 6
Է ԽՄԲԱԿ
1.- Պոսնիա 9 7 1 1 29 6 22
2.- Յունաստան 9 7 1 1 10 4 22
3.- Սլովաքիա 9 3 3 3 9 8 12
4.- Լիթուանիա 9 3 2 4 9 10 11
5.- Լաթվիա 9 2 1 6 8 18 7
6.- Լիխթնշթայն 9 0 2 7 4 23 2
Ը. ԽՄԲԱԿ
1.- Անգլիա 9 5 4 0 29 4 19
2.- Ուքրանիա 9 5 3 1 20 4 18
3.- Մոնթենեկրօ 9 4 3 2 16 12 15
4.- Լեհաստան 9 3 4 2 18 10 13
5.- Մոլտաւիա 9 2 2 5 7 15 8
6.- Սան Մարինօ 9 0 0 9 1 46 0
Թ. ԽՄԲԱԿ
1.- Սպանիա 7 5 2 0 12 3 17
2.- Ֆրանսա 7 4 2 1 12 6 14
3.- Ֆինլանտա 7 2 3 2 5 6 9
4.- Վրաստան 7 1 2 4 3 8 5
5.- Պիելոռուսիա 8 1 1 6 7 16 4

