Լիբանանի Հեծելարշաւի Ֆետերասիոնի Ժողով

Նախագահութեամբ Լիբանանի հեծելարշաւի ֆետերասիոնի նախագահ Վաչէ Ծատուրեանի եւ իր անդամներուն մեծամասնութեան, ֆետերասիոնը քննարկեց իր օրակարգին վրայ եղող հարցերը եւ տուաւ համապատասխան որոշումներ։

Կազմուեցաւ այն պատուիրակութիւնը, որ իր մասնակցութիւնը պիտի բերէ 21-26 նոյեմբերին տեղի ունենալիք հեծելարշաւի միջազգային 2-րդ մրցաշարքին, որ տեղի պիտի ունենայ Շարիքայի մէջ։

Պատուիրակութիւնը կը գլխաւորէ ֆետերասիոնի նախագահ Վաչէ Ծատուրեան, իսկ անոր կ՛ընկերանան ֆետերասիոնի անդամներ Ապտօ Նատեր եւ Քայսար Սալլում։ Իսկ մարզիկներն են՝ Սալահ Ռապպահ, Նեպիլ Թապպալ, Ապտալլա Ար. Հասան Հաժ, Ռոպըն Խուրի եւ Եուսեֆ Նատեր։

Ֆետերասիոնը իր շնորհակալիքի խօսքը ուղղեց Սալահ Ռապպահի (ՀՄԸՄ Պէյրութ), Նեպիլ Թապպալի (Աթլեթիքօ Պէյրութ), ինչպէս նաեւ Արաբական Միացեալ Էմիրութիւններուն մէջ բնակութիւն հաստատած Թուֆիք Հոպէյքայի, որոնք իրենց մասնակցութիւնը բերին վերջերս Պահրէյնի մէջ տեղի ունեցած Մեծերու արաբական ախոյեանութեան։

Ֆետերասիոնը ճշդեց նաեւ, որ կիրակի, 17 նոյեմբերին կ՛աւարտի 2013 տարեշրջանը, երբ տեղի կ՛ունենայ Լիբանանի անկախութեան յիշատակին նուիրուած մրցումը։

85 քմ երկարութիւն ունեցող այս շրջավազքը պիտի սկսի Նահր Քալպէն՝ ուղղուելով Շեքքա, ապա վերադառնալով Ժիպէյլ, Ապէյտաթ քաղաքը, ուր տեղի պիտի ունենայ մրցանակաբաշխութիւնը։

Իսկ ինչ կը վերաբերի Լիբանանի բաժակի մրցաշարքին, վերջինէս ետք այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

 

  ԿԷՏ
1.- Սալահ Ռապպահ (ՀՄԸՄ Պէյրութ) 56
2.- Նեպիլ Թապպալ (Աթլեթիքօ Պէյրութ) 44
3.- Հասան Հաժ (Աթլեթիքօ Պէյրութ) 44
4.- Զահեր Հաժ (Աթլեթիքօ Պէյրութ)
5.- Ահմետ Մրատ (Մաան Լուպնան)                               
40
32
6.- Էլիաս Ապու Ռաշիտ (Աթլեթիքօ Պէյրութ) 21
7.- Ապտալլա Ար (Մաան Լուպնան) 19
8.- Պրունօ Տապաղեան (ՀՄԸՄ Պէյրութ) 18
9.- Ռեմոն Հոպէյքա (Աթլեթիքօ Պէյրութ) 16
10.- Եուսեֆ Նատեր (Ամալ Պիքֆայա) 15
10.- Խալիլ Ասմար (Աթլեթիքօ Պէյրութ) 15
12.- Գէորգ Ալթունեան (ՀՄԸՄ Պէյրութ) 14
13.- Պասամ Տըննաուի (Մաան Լուպնան) 10
13.- Քամալ Շաապան (Մաան Լուպնան) 10
15.- Հայկ Մելիքեան (ՀՄԸՄ Պէյրութ) 9
16.- Ապտալլա Արապ (Մաան Լուպնան) 8
17.- Կարօ Քելեշեան (ՀՄԸՄ Պէյրութ) 5
18.- Ահմետ Ֆարհաթ (ՀՄՄ Սին Էլ Ֆիլ) 4
19.- Խալետ Տիապ (Մաան Լուպնան) 3
   

————————————–

Share this Article
CATEGORIES