Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով. Այսօր` Գ. Դասակարգի Ախոյեանութեան Վիճակաձգութիւնը
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացուց նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած մրցումներուն արդիւնքները: Արձանագրուեցան հետեւեալ արդիւնքները. Ախա Ահլի Ալէյ – Սալամ` 3-1, Ահտ – Մապարրա` 1-0, Ռասինկ – Իժթիմահի` 1-1, Շապապ Սահել – Նըժմէ` 0-0, Թատամոն Սուր – Անսար` 1-1 եւ Թրիփոլի – Սաֆա` 0-0:
Ֆետերասիոնը հրապարակելէ ետք այս շաբաթավերջին շարունակուելիք տարբեր դասակարգերու ախոյեանութեան մրցումներուն յայտագիրը, յայտնեց, որ այսօր` հինգշաբթի, 5 դեկտեմբերին, յետմիջօրէի ժամը 14:00-ին, ֆետերասիոնի կեդրոնատեղիին մէջ տեղի պիտի ունենայ Լիբանանի ֆութպոլի Գ. դասակարգի ախոյեանութեան 2013-2014 տարեշրջանի մրցումներուն վիճակաձգութիւնը:
Ֆետերասիոնը յայտնեց, որ ընդունեց Հարաքեթ Շապապի` Բ. դասակարգի ախոյեանութենէն քաշուիլը, որուն զուգահեռ բնականաբար չեղեալ նկատուեցան անոր կատարած բոլոր մրցումներուն արդիւնքները, եւ անշուշտ անիկա ուղղակիօրէն փոխադրուեցաւ Գ. դասակարգ:
Կարգ մը ակումբներ, որոնց կարգին` Անսար, Զամալեք Ռիատի Շըհիմ եւ Ռիատի Ապպասիէ, ունեցան իրենց ֆութպոլի նոր յանձնախումբերը:
Անսար ակումբին պարագային անոր յանձնախումբին նախագահն է Նեպիլ Պատըր, փոխնախագահը` Իմատ Խաթիպ, իսկ ընդհանուր քարտուղարը` Մահմուտ Նաթուր:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.
| Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | ||
| ՇԱԲԱԹ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շապապ Սահել – Թատամոն Սուր | 2:15 | Ահտ |
| Սալամ Զղարթա – Ահտ | 2:15 | Զղարթա |
| Ռասինկ – Նըժմէ | 3:30 | Սայտա |
| ԿԻՐԱԿԻ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Մապարրա – Սաֆա | 2:15 | Ահտ |
| Ախա Ահլի Ալէյ – Իժթիմահի | 2:15 | Սաֆա |
| Անսար – Թրիփոլի | 3:30 | Պէյրութ |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
||
| ՈՒՐԲԱԹ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Շեպիպեթ Մազրաա – Շապապ Ղազիէ | 2:15 | Սաֆա |
| Ահլի Նապաթիէ – Ահլի Սայտա | 2:15 | Քֆարժոզ |
| Ռիատա Ուալ Ատապ – Խըյուլ | 2:15 | Թրիփոլի |
| ՇԱԲԱԹ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Սաժես – Ամալ Թրիփոլի | 2:15 | Նըժմէ |
| ԿԻՐԱԿԻ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐ | ||
| Շապապ Թրիփոլի – Նահտա Պար Էլիաս | 2:15 | Թրիփոլի |

