ԵՒՐՕ-2012. Բ. ԽՄԲԱԿԻՆ ԵՐԵՔ ՄՐՑՈՒՄՆԵՐՆ ԱԼ ՏԵՂԻ ՊԻՏԻ ՈՒՆԵՆԱՆ ՄԻԵՒՆՈՅՆ ԺԱՄՈՒՆ

Յառաջիկայ 11 հոկտեմբերին, Եւրօ-2012-ի ֆութպոլի ախոյեանութեան զտումի մրցաշարքին ծիրին մէջ, երեք վճռական մրցումներ տեղի պիտի ունենան Բ. խմբակին մէջ: Այդ մրցումները վճռական պիտի ըլլան այն իմաստով, որ մրցումներուն արդիւնքները որոշ ճաշակ մը պիտի տան, թէ ո՛ր խումբերը Լեհաստանի եւ Ուքրանիոյ իրենց տոմսերը որոշ չափով ապահոված պիտի ըլլան:

Ասիկա նկատի ունենալով` որոշուեցաւ երեք մրցումներն ալ կայացնել միեւնոյն ժամուն, ժամը 20:45-ին` Պէյրութի ժամանակացոյցով:

Հայաստան պիտի հիւրընկալէ Այիրը, Ռուսիա պիտի ճակատի Անտորրայի դէմ, իսկ երրորդ մրցումը իրարու դէմ պիտի հանէ Մակեդոնիան եւ Սլովաքիան:

Նշենք, որ այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

——————–Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Այիր                 4     1     1     11    6     13

2.- Ռուսիա        4     1     1     9     4     13

3.- Սլովաքիա            4     1     1     6     4     13

4.- ՀԱՅԱՍՏԱՆ     2     2     2     10    7     8

5.- Մակեդոնիա     1     1     4     5     8     4

6.- Անտորրա      0     0     6     1     13    0

 

 

Share this Article
CATEGORIES