«Չեմփիընզ Լիկ». Այսօր Երեք Խումբեր Եւս Կ՛ապահովեն Յաջորդ Հանգրուանի Իրենց Տոմսերը
Խմբակներու դրութեամբ տեղի ունեցող «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ, այսօր տեղի կ՛ունենան ութ մրցումներ` Ա., Բ., Գ. եւ Դ. խմբակներուն մէջ: Այդ մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ երեք խումբեր եւս կ՛ապահովեն յաջորդ հանգրուանի իրենց տոմսերը. յաջորդ հանգրուանը պիտի շարունակուի տեղի ունենալ նաք-աութի դրութեամբ:
Ա. խմբակին մէջ Մանչեսթըր Եունայթըտ ապահոված է իր տոմսը: Անոր կրնայ միանալ կա՛մ Շախտիոր Տոնեցք եւ կա՛մ Պայէր Լեւերքուզըն:
Բ. խմբակին մէջ, ցարդ իր տոմսը ապահոված է Ռէալ Մատրիտ, իսկ Գ. խմբակէն` Փարիզ Սեն Ժերմեն:
Դ. խմբակին ճակատագիրը արդէն իսկ վճռուած է եւ յաջորդ հանգրուանին իրենց տոմսերը ապահոված են Պայէրն Միւնիխ եւ Մանչեսթըր Սիթի: Նշենք, որ անոնք երկուքը այսօր իրարու մրցակից պիտի ըլլան:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Մանչեսթըր Եունայթըտ – Շախտիոր Տոնեցք | 21:45 |
| Ռէալ Սոսիետատ – Պայէր Լեւերքուզըն | 21:45 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Քոփենհակըն – Ռէալ Մատրիտ | 21:45 |
| Կալաթասարայ – Եուվենթուս | 21:45 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Պենֆիքա – Փարիզ Սեն Ժերմեն | 21:45 |
| Օլիմփիաքոս – Անտըրլեխթ | 21:45 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Պայէրն Միւնիխ – Մանչեսթըր Սիթի | 21:45 |
| Վիքթորիա Փլզեն – Մոսկուայի Բանակայիններ | 21:45 |
| ՎԱՂԸ | |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Չելսի – Շթէուա Պուքրեշ | 21:45 |
| Շալքէ – Պալ | 21:45 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Մարսէյ – Պորուսիա Տորթմունտ | 21:45 |
| Նափոլի – Արսենալ | 21:45 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Մատրիտ – Փորթօ | 21:45 |
| Աւստրիա Վիեննա – Զենիթ Ս. Փեթերսպուրկ | 21:45 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Ա. Սէ. Միլան – Այաքս Ամսթերտամ | 21:45 |
| Պարսելոնա – Սելթիք | 21:45 |
Այսօրուան մրցումներուն նախօրեակին այժմ դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Ա. ԽՄԲԱԿ | ԿԷՏ |
| 1.- Մանչեսթըր Եունայթըտ | 11 (11-3) |
| 2.- Շախտիոր Տոնեցք | 8 (7-5) |
| 3.- Պայէր Լեւերքուզըն | 7 (8-10) |
| 4.- Ռէալ Սոսիետատ | 1 (1-9) |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Ռէալ Մատրիտ | 13 (18-5) |
| 2.- Եուվենթուս | 6 (9-8) |
| 3.- Կալաթասարայ | 4 (7-14) |
| 4.- Քոփենհակըն | 4 (4-11) |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Փարիզ Սեն Ժերմեն | 13 (15-3) |
| 2.- Օլիմփիաքոս | 7 (7-7) |
| 3.- Պենֆիքա | 7 (6-7) |
| 4.- Անտըրլեխթ | 1 (3-14) |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| 1.- Պայէրն Միւնիխ | 15 (15-2) |
| 2.- Մանչեսթըր Սիթի | 12 (15-8) |
| 3.- Մոսկուայի Բանակայիններ | 3 (7-15) |
| 4.- Վիքթորիա Փլզեն | 0 (4-16) |

