Թենիս. Աւստրալիոյ Կրան Շլեմի Բաց Մրցաշարք. Շարափովա Եւս Դուրս Մնաց

Մարիա Շարափովա

Մարիա Շարափովա

Մինչ Աւստրալիոյ թենիսի կրան շլեմի միջազգային բաց մրցաշարքը հետզհետէ կը մօտենայ իր աւարտին, անակնկալ արդիւնքները կը շարունակուին արձանագրուիլ:

Եթէ թիւ 1 դասուած ամերիկացի Սերենա Ուիլիըմզ 4-6, 6-3 եւ 6-3 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք Աննա Իվանովիչէն (Սերպիա, 14-րդ) դուրս մնացած էր մրցաշարքէն, անոր օրինակին եկաւ հետեւելու 3-րդ դասուած ռուս Մարիա Շարափովա, որ 3-6, 6-4 եւ 6-1 արդիւնքով պարտութիւն մը կրեց Տոմինիքա Սիպուլքովայէն (Սլովաքիա, 20-րդ)` Դ. հանգրուանին իր կատարած մրցումին:

Սակայն 2-րդ դասուած Վիքթորիա Ազարենքա (Պիելոռուսիա) ապահովեց քառորդ աւարտականի իր տոմսը` 6-3 եւ 6-2 արդիւնքով յաղթելէ ետք ամերիկացի Սլոան Սթեֆընսի:

Մրցաշարքը չկրցաւ շարունակել նաեւ 8-րդ դասուած Ելենա Եանքովիչ (Սերպիա)` 6-4, 2-6 եւ 6-0 արդիւնքով տեղի տալով Սիմոնա Հալեփի (Ռումանիա, 11-րդ) դիմաց:

Ինչ կը վերաբերի տղոց մրցումներուն, Դ. հանգրուանին արձանագրուեցան հետեւեալ կարեւորագոյն արդիւնքները.

Ռոժէ Ֆետերեր (Զուիցերիա, 6-րդ) – Ճօ-Ուիլֆրիտ Ցոնկա (Ֆրանսա, 10-րդ) 6-3, 7-5 եւ 6-4:

Էնտի Միւրէյ (Անգլիա, 4-րդ) – Սթեֆան Ռոպեր (Ֆրանսա) 6-1, 6-2, 6-7 եւ 6-2:

Ռաֆայէլ Նատալ (Սպանիա, առաջին) – Քէյ Նիշիքորի (Ճափոն, 16-րդ) 7-6, 7-5 եւ 7-6:

Նովաք Տիոքովիչ (Սերպիա, 2-րդ) – Ֆապիօ Ֆոկնինի (Իտալիա, 15-րդ) 6-3, 6-0 եւ 6-2:

Սթանիսլաւ Վաւրինքա (Զուիցերիա, 8-րդ) – Թոմի Ռոպրետօ (Սպանիա, 17-րդ) 6-3, 7-6 եւ 7-6:

 

Share this Article
CATEGORIES