Սոչի-2014. Ողիմպիական Խաղերուն Պաշտօնական Փակումը

closing-socchiՆախորդ շաբաթավերջին, Սոչիի մէջ (Ռուսիա) տեղի ունեցաւ ողիմպիական 22-րդ ձմեռնային խաղերուն փակման պաշտօնական հանդիսութիւնը:

Փակման հանդիսութեան ընթացքին ներկայացուեցաւ ռուսական մշակոյթին մասին պատմութիւն` եւրոպացիի աչքերով: Բացի ատկէ, տեղի ունեցաւ նաեւ մասնակից երկիրներու ողիմպիական խումբերուն տողանցքը:

Հանդիսութեան ընթացքին յայտարարուեցաւ, որ յաջորդ` 2018-ի ձմեռնային ողիմպիական խաղերուն հիւրընկալ քաղաքը պիտի ըլլայ Փիոնկ Եանկ (Հարաւային Քորէա):

Ողիմպիական խաղերուն վերջնական դասաւորման մէջ առաջին դիրքը գրաւեց Ռուսիա (13 ոսկի, 11 արծաթ եւ 9 պրոնզ), ապա յաջորդաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը` Նորվեկիա (11, 5 եւ 9) եւ Քանատա (10, 10 եւ 5):

Հայաստան, որ իր մասնակցութիւնը բերաւ 4 մարզիկով` Սերկէյ Միքայէլեան, Արթուր Եղոյեան, Քաթիա Գալստեան եւ Արման Սերեպրաքեան, որեւէ մետալի չկրցաւ տիրանալ:

Ստորեւ` մետալներուն վերջնական դասաւորումը.

ՈՍԿԻ ԱՐԾԱԹ    ՊՐՈՆԶ     ԳՈՒՄԱՐ

1.- Ռուսիա      13         11         9          33

2.- Նորվեկիա    11         5          10         26

3.- Քանատա          10         10         5          25

4.- Միացեալ Նահանգներ     9    7    12         28

5.- Հոլանտա          8          7          9          24

6.- Գերմանիա    8          6          5          19

7.- Զուիցերիա    6          3          2          11

8.- Պիելոռուսիա  5          0          1          6

9.- Աւստրիա          4          8          5          17

10.- Ֆրանսա    4          4          7          15

 

Share this Article
CATEGORIES