ՊՈՒԼԿԱՐԻՈՅ ՄՐՑԱՇԱՐՔ. ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ ԵՐՐՈՐԴ

Պուլկարիոյ մէջ ֆութպոլի միջազգային քառանդամ մրցաշարքի մը իր մասնակցութիւնը բերած Հայաստանի 17 տարեկանէն վար կրտսերներու ազգային խումբը, իր կատարած երրորդ եւ վերջին մրցումին 1-0 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք դաշտին տէրերէն, մրցաշարքը աւարտեց երրորդ դիրքին վրայ` ապահովելով 3 կէտ (մէկ յաղթանակ եւ 2 պարտութիւն):

Մրցումին միակ կոլը նշանակուեցաւ 85-րդ վայրկեանին:

Ռումանիա 4-1 արդիւնքով յաղթելէ ետք Հիւսիսային Իրլանտայի տիրացաւ տիտղոսին` իր ունեցած կոլէվըրէյճին շնորհիւ գերազանցելով Պուլկարիան:

Ստորեւ` վերջնական դասաւորումը.

—————————-Յ.    Հ.    Պ.    ՆՇ.   ՍՏ.   ԿԷՏ

1.- Ռումանիա                        2     1     0     9     2     7

2.- Պուլկարիա                       2     1     0     4     2     7

3.- ՀԱՅԱՍՏԱՆ                 1     0     2     4     6     3

4.- Հիւսիսային Իրլանտա   0     0     3     2     7     0

 

 

Share this Article
CATEGORIES