«Ֆորմիւլա-1». Վաղը Աւստրալիայէն Կը Սկսի Ախոյեանութեան Նոր Տարեշրջանը
«Ֆորմիւլա-1»-ի 2014 տարեշրջանի աշխարհի ախոյեանութեան ազդանշանը կը տրուի վաղը` կիրակի, 16 մարտին, առաւօտեան ժամը 8:00-ին (Պէյրութի ժամանակացոյցով), երբ տեղի կ՛ունենայ Աւստրալիոյ կրան փրին:
Նշենք, որ այսօր, նոյն ժամուն, տեղի կ՛ունենան փոլ-փոզիշընի մրցումները` ճշդելու համար իւրաքանչիւր վարորդին գրաւելիք դիրքը:
Ստորեւ` կու տանք այս ախոյեանութեան մասնակցող վարորդներուն անունները` իրենց խումբերով եւ ազգութեամբ.
ՔԵԹԸՐՀԵՄ.- Մարքուս Էրիքսըն (Շուէտ, 23 տարեկան) եւ Քամուի Քոպայաշի (Ճափոն, 27 տարեկան):
ՖԵՌԱՐԻ.- Ֆերնանտօ Ալոնսօ (Սպանիա, 32 տարեկան) եւ Քիմի Ռայքոնըն (Ֆինլանտա, 34 տարեկան):
ՖՈՐՍ ԻՆՏԻԱ.- Նիքօ Հիւլքենպըրկ (Գերմանիա, 26 տարեկան) եւ Սերճիօ Փերեզ (Մեքսիքա, 24 տարեկան):
ԼՈԹԻՒՍ.- Ռոմեն Կրոժան (Ֆրանսա, 27 տարեկան) եւ Փասթոր Մալտոնատօ Վենեզուելա, 29 տարեկան):
ՄԱՐՈՒՍԻԱ.- Ժիւլ Պիանքի (Ֆրանսա, 24 տարեկան) եւ Մաքս Շիլթըն (Անգլիա, 22 տարեկան):
ՄԱՔԼԱՐԸՆ.- Ենսըն Պաթըն (Անգլիա, 34 տարեկան) եւ Քեւին Մակնիւսըն (Դանիա, 21 տարեկան):
ՄԵՐՍԵՏԵՍ.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա, 29 տարեկան), եւ Նիքօ Ռոզպըրկ (Գերմանիա, 28 տարեկան):
ՌԵՏ-ՊՈՒԼ.- Տանիել Ռիքիարտօ (Աւստրալիա, 24 տարեկան) եւ Սեպասթիան Վեթել (Գերմանիա, 26 տարեկան):
ՍԱՈՒՊԸՐ.- Էսթեպան Կութիերեզ (Մեքսիքա, 22 տարեկան) եւ Ատրիան Սութիլ (Գերմանիա, 31 տարեկան):
ԹՈՐՕ-ՌՈՍՍՕ.- Տանիել Քվիաթ (Ռուսիա, 19 տարեկան) եւ Ժան-Էրիք Վերկնիը (Ֆրանսա, 23 տարեկան):
ՈՒԻԼԻԸՄԶ.- Վալթերի Պոթթաս (Ֆինլանտա, 24 տարեկան) եւ Ֆելիփէ Մասսա (Պրազիլ, 32 տարեկան):

