Լիբանանեան Պասքեթպոլ. Երթուդարձի Մրցումները Աւարտեցան. Ռիատի` Առաջին

Ինչպէս ծանօթ է, շաբաթ, 19 ապրիլ 2014-ին աւարտեցան Լիբանանի տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան երթուդարձի մրցումները, երբ տեղի ունեցան 18-րդ եւ դարձի 9-րդ ու վերջին հանգրուանի ճակատումները` Թատամոն – Սաժես եւ Շանվիլ – Ռիատի հանդիպումներով:

Սաժես յաղթեց Թատամոնի (92-75), մինչ Ռիատի` Շանվիլի (78-65):
Թէեւ երեք խումբեր` Ռիատի, Սաժես եւ Ամշիթ ապահովեցին 46-ական կէտ, սակայն Ռիատի գրաւեց ընդհանուր դասաւորման պարագլուխի դիրքը:

Յստակացան նաեւ «ֆայնըլ-էյթ»-ի մրցումներուն իրարու դէմ ճակատողները` հետեւեալ ձեւով. Ռիատի – Շանվիլ, Սաժես – Թատամոն, Ամշիթ – ՀՄԸՄ եւ Պիպլոս – Մութթահետ:

«Ֆայնըլ-էյթ»-ի մրցումներուն իրենց մասնակցութիւնը չեն բերեր Հուփս եւ Պըժժէ, որոնք յաջորդաբար գրաւեցին 9-րդ եւ 10-րդ դիրքերը:

Ստորեւ` վերջնական դասաւորումը.

 

ՅԱՂԹ.

ՊԱՐՏ. ՆՇ. ՍՏ.

ԿԷՏ

1.- Ռիատի

14

4 1386 1209

46

2.- Սաժես

14

4 1556 1366

46

3.- Ամշիթ

14

4 1654 1471

46

4.- Պիպլոս

11

7 1425 1300

40

5.- Մութթահետ

11

7 1449 1344

40

6.- ՀՄԸՄ

10

8 1343 1367

38

7.- Թատամոն

6

12 1399 1492

30

8.- Շանվիլ

6

12 1338 1455

30

………..

…….

….. … …..

….

9.- Հուփս

2

16 1284 1541

22

10.- Պըժժէ

2

16 1323 1612

22

Share this Article
CATEGORIES