Աշխարհի Ամէնէն Հարուստ Ակումբները

«Ֆորպս» անուանի պարբերաթերթը ներկայացուց աշխարհի ամէնէն հարուստ ակումբները:

ArmSport.am անդրադառնալով լուրին կը նշէ, որ պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով առաջին երկու ակումբները կը ներկայացնեն Սպանիան:

Մէկ տարուան ընթացքին Ռէալ Մատրիտի եկամուտը կազմած է 675 միլիոն ամերիկեան տոլար: Այժմ արքայական ակումբը կը գնահատուի 3,44 միլիառ ամերիկեան տոլարով:

Իսկ Պարսելոնա, որուն եկամուտն է 327 միլիոն տոլար, կը գնահատուի 3,2 միլիառ ամերիկեան տոլարով:

Պորուսիա Տորթմունտ, որուն մաս կը կազմէ Հենրիխ Մխիթարեան, կը գնահատուի 600 միլիոն ամերիկեան տոլարով եւ կը գրաւէ 11-րդ դիրքը:

Ստորեւ` աշխարհի ամէնէն հարուստ տասը ակումները.

1.- Ռէալ Մատրիտ (Սպանիա) 3,44 միլիառ

2.- Պարսելոնա (Սպանիա) 3,2 միլիառ

3.- Մանչեսթըր Եունայթըտ (Անգլիա) 2,81 միլիառ

4.- Պայէրն Միւնիխ (Գերմանիա) 1,85 միլիառ

5.- Արսենալ (Անգլիա) 1,33 միլիառ

6.- Չելսի (Անգլիա) 0,868 միլիառ

7.- Մանչեսթըր Սիթի (Անգլիա) 0,863 միլիառ

8.- Ա. Սէ. Միլան (Իտալիա) 0,856 միլիառ

9.- Եուվենթուս (Իտալիա) 0,850 միլիառ

10.- Լիվըրփուլ (Անգլիա) 0,691 միլիառ

 

 

Share this Article
CATEGORIES