2014-ի Մոնտիալ. Արժանթինի Ընդլայնուած Կազմը Հրապարակուեցաւ. Թեւեզ Նկատի Չառնուեցաւ Մարզիչ Սապելլայի Կողմէ

Քարլոս Թեւեզ
Պաշտօնական յայտարարութեամբ մը ելոյթ ունենալով` Արժանթինի ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Ալեխանտրօ Սապելլա հրապարակեց իր ընդլայնուած կազմը, որուն անդամներուն թիւը սակայն մօտիկ ապագային 30-էն պիտի նուազի 23-ի:
Քարլոս Թեւեզ, որ իր ակումբին` Եուվենթուսի հետ հանդիսացաւ Իտալիոյ ախոյեան, նկատի չառնուեցաւ Սապելլայի կողմէ, թէեւ վտանգաւոր յառաջապահը մեծ յոյս ունէր, որ պիտի մասնակցի Պրազիլի մէջ տեղի ունենալիք 2014-ի Մոնտիալին:
Անակնկալօրէն ազգային խումբ հրաւիրուեցաւ Մանչեսթըր Սիթիի հետ Անգլիոյ ախոյեան հանդիսացած յետսապահ Մարթին Տեմիշելիս:
Զ. խմբակին մաս կազմող Արժանթին Ա. հանգրուանին իրեն մրցակից պիտի ունենայ Իրանը, Պոսնիան եւ Նիկերիան:
Ստորեւ` Արժանթինի ընդլայնուած կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Սերճիօ Ռոմերօ (Սամտորիա), Մարիանօ Անտուխար (Քաթանիա) եւ Օկոսթեն Օրիոն (Պոքա Ժունիորզ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Փապլօ Զապալեթա, Մարթին Տեմիշելիս (Մանչեսթըր Սիթի), Ֆետերիքօ Ֆեռնանտեզ (Նափոլի), Էզեքուիել Կարայ (Պենֆիքա), Մարքոս Ռոխօ (Սփորթինկ Լիզպոն), Հիւկօ Քամփանիարօ (Ինթեր Միլան), Խոսէ Պասանթա (Մոնթերէյ), Նիքոլա Օթամենտի (Աթլեթիքօ Մինէյրօ), Լիզանտրօ Լոփեզ (Կեթաֆէ) եւ Կապրիէլ Մերքատօ (Ռիվըր Փլէյթ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Խաւիէ Մասքերանօ (Պարսելոնա), Ֆեռնանտօ Կակօ (Պոքա Ժունիորզ), Լուքաս Պիկլիա (Լացիօ Ռոմա), Էվեր Պանեկա (Նիւըլզ Օլտ Պոյզ), Ռիքարտօ Ալվարեզ (Ինթեր Միլան), Օկիւսթօ Ֆեռնանտեզ (Սելթա Վիկօ), Խոսէ Սոսա (Աթլեթիքօ Մատրիտ), Անխել Տի Մարիա (Ռէալ Մատրիտ), Մաքսի Ռոտրիկեզ (Նիւըլզ Օլտ Պոյզ), Ֆապիան Ռինոտօ (Քաթանիա) եւ Էնզօ Փերեզ (Պենֆիքա):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Լիոնել Մեսսի (Պարսելոնա), Կոնզալօ Հիկուան (Նափոլի), Սերճիօ Ակիւյերօ (Մանչեսթըր Սիթի), Ռոտրիկօ Փալասիօ (Ինթեր Միլան), Էզեքուիյել Լաւեցցի (Փարիզ Սեն Ժերմեն) եւ Ֆրանքօ Տի Սանթօ (Վերտըր Պրեմըն):

