Հայաստանի Ֆութպոլի Ախոյեանութիւն. Բանանց Ստացաւ Իր Տիտղոսը. Մանասեան` Լաւագոյն Ռմբարկուն

Միհրան Մանասեան
Նախորդ շաբաթավերջին աւարտեցաւ Հայաստանի ֆութպոլի բարձրագոյն դասակարգի ախոյեանութեան 2013-2014 տարեշրջանը, երբ տեղի ունեցան 28-րդ եւ վերջին հանգրուանի մրցումները:
Ախոյեան հանդիսացած Բանանց Երեւան տարեշրջանը աւարտեց 50 կէտով` իր կատարած վերջին մրցումին 3-2 արդիւնքով պարտութիւն մը կրելէ ետք Միքայէն: Մրցումին աւարտին խումբը ստացաւ ախոյեանութեան իր տիտղոսը` Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնին նախագահ Ռուբէն Հայրապետեանէն:
Բանանց յառաջիկայ տարեշրջանին իր մասնակցութիւնը պիտի բերէ «Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին: Անոր ետին յաջորդաբար 2-րդ եւ 3-րդ դիրքերը գրաւած Բանանց եւ Շիրակ, ինչպէս նաեւ Հայաստանի բաժակակիր Փիւնիկ պիտի մասնակցին 2014-2015 տարեշրջանի «Եուրոփա լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին:
Այս տարեշրջանի լաւագոյն ռմբարկուն հանդիսացաւ Միհրան Մանասեան (Ալաշկերտ), որ նշանակեց 17 կոլ: Անոր ետին 2-րդ դիրքը գրաւեց Սերժ Տեպլէ (Շիրակ)` 15 կոլով:
Ստորեւ` վերջին հանգրուանի մրցումներուն արդիւնքները.
| Արարատ – Շիրակ | 1-4 |
| Բանանց – Միքա | 2-3 |
| Ուլիս – Փիւնիկ | 2-1 |
| Ալաշկերտ – Գանձասար | 2-3 |
Ստորեւ` վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. | ԿԷՏ | |
| 1.- Բանանց | 14 | 8 | 6 | 37 | 23 | 50 |
| 2.- Շիրակ | 13 | 8 | 7 | 48 | 31 | 47 |
| 3.- Միքա | 12 | 11 | 5 | 36 | 27 | 47 |
| 4.- Արարատ | 12 | 8 | 8 | 30 | 24 | 44 |
| 5.- Գանձասար | 8 | 11 | 9 | 36 | 31 | 35 |
| 6.- Փիւնիկ | 8 | 8 | 12 | 41 | 38 | 32 |
| 7.- Ուլիս | 7 | 4 | 17 | 21 | 45 | 25 |
| 8.- Ալաշկերտ | 6 | 6 | 16 | 38 | 69 | 24 |

