Սեսք Ֆապրեկաս Միացաւ Չելսիի
Պարսելոնայի պաշտօնական կայքը հաղորդեց, որ խումբին միջնապահներէն Սեսք Ֆապրեկաս 2014-2015 տարեշրջանէն սկսեալ ֆութպոլիստի իր արհեստավարժ ասպարէզը պիտի շարունակէ Չելսիի հետ:
27 տարեկան Ֆապրեկաս, որ Պարսելոնայի սան է, 2003-2011-ին ելոյթ ունեցած է լոնտոնեան Արսենալի հետ: 2011-2014-ին Պարսելոնայի շապիկը կրած Ֆապրեկաս այժմ վերստին կը վերադառնայ Անգլիոյ «փրեմիեր լիկ»:
Ըստ մամուլին, անոր փոխանցման գումարը եղած է 33 միլիոն եւրօ:
CATEGORIES Մարզական

