2014-ի Մոնտիալ. Նիկերիա Արժանթինի Հետ Ապահովեց Յաջորդ Հանգրուանին Իր Տոմսը. Զուիցերիա Եւս Ապահովեց Իր Տոմսը

Արժանթինի կողմէ նշանակուած կոլերէն մէկը
Պրազիլի մէջ տեղի ունեցող 2014-ի Մոնտիալի մրցումները, որոնք տեղի կ՛ունենան խմբակներու դրութեամբ, այսօր կը հասնին իրենց աւարտին, երբ կը կատարուին վերջին չորս ճակատումները, որոնցմէ ետք վերջնականապէս կը յստականան յաջորդ` 1-16-րդ հանգրուանին իրենց տոմսերը ապահովող 16 խումբերուն անունները:
Զ. խմբակին մէջ երէկ երեկոյեան տեղի ունեցաւ բաւական հետաքրքրական եւ տաք ճակատում մը, որուն ընթացքին իրարու դէմ յանդիման եկան Արժանթին եւ Նիկերիա:
Նիկերիա մրցաշարքէն դուրս պիտի մնար այն պահուն (անշուշտ եթէ չյաղթէր), երբ Իրան յաղթանակ մը արձանագրէր:
Սակայն ատիկա տեղի չունեցաւ երկու մրցումներուն պարագային ալ, որովհետեւ երկու խումբերն ալ պարտութիւններ կրեցին:
Հակառակ անոր որ Պոսնիա յաղթեց Իրանին (3-1), սակայն Արժանթինի հետ միասին յաջորդ հանգրուան հասնողը հանդիսացաւ Նիկերիա:
Աւելի քան 43 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Արժանթին 3-2 արդիւնքով յաղթեց Նիկերիոյ:
Արժանթինի կոլերը նշանակեցին Լիոնել Մեսսի (3-րդ եւ 45-րդ) եւ Մարքօ Ռոխօ (50-րդ), իսկ Նիկերիոյ կոլերը` Ահմետ Մուսա (4-րդ եւ 47-րդ):
Օրուան կեդրոնի իրաւարարն էր իտալացի Նիքոլա Ռիցոլի:
Նշենք, որ այսպիսով Արժանթին արձանագրեց իր 3-րդ յաջորդական յաղթանակը:

Պոսնիա յաղթեց` բայց դուրս մնաց
Ինչ կը վերաբերի երկրորդ մրցումին, Էտին Ծեքօ (23-րդ), Միրալեմ Փժանիչ (59-րդ) եւ Ավտիժա Վրսաժեւիչ (83-րդ) նշանակեցին Պոսնիոյ կոլերը, իսկ Ռեզա Ղուշանեժհատ` Իրանի կոլը (82-րդ):
Ե. խմբակին մէջ Էքուատոր, որ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Ֆրանսայի հետ, դուրս մնաց մրցաշարքէն` նկատի ունենալով, որ Զուիցերիա, որ 3-0 արդիւնքով յաղթեց Հոնտիւրասի, շրջանցեց Էքուատորը եւ Ֆրանսայի հետ միասին անցաւ յաջորդ հանգրուան:
Էքուատոր մրցումը աւարտեց տասը մարզիկով, երբ 50-րդ վայրկեանին Անթոնիօ Վալենսիա կարմիր քարտ մը ստացաւ:
Ստորեւ կու տանք այսօր տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը (ժամերը` Պէյրութի ժամանակացոյցով).
| Է. ԽՄԲԱԿ | ԺԱՄ |
| Փորթուգալ – Ղանա | 19:00 |
| Մ. Նահանգներ – Գերմանիա | 19:00 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Ալճերիա – Ռուսիա | 23:00 |
| Հարաւային Քորէա – Պելճիքա | 23:00 |

Ֆրանսա – Էքուատոր մրցումէն
ՆՇԵՆՔ, որ այսօրուան մրցումներուն նախօրեակին այժմ վերոնշեալ խմբակներուն դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.
| Է. ԽՄԲԱԿ |
Յ. |
Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. |
ԿԷՏ |
| 1.- Գերմանիա |
1 |
1 | 0 | 6 | 2 |
4 |
| 2.- Միացեալ Նահանգներ |
1 |
1 | 0 | 4 | 3 |
4 |
| 3.- Ղանա |
0 |
1 | 1 | 3 | 4 |
1 |
| 4.- Փորթուգալ |
0 |
1 | 1 | 2 | 6 |
1 |
| Ը. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Պելճիքա |
2 |
0 | 0 | 3 | 1 |
6 |
| 2.- Ալճերիա |
1 |
0 | 1 | 5 | 4 |
3 |
| 3.- Ռուսիա |
0 |
1 | 1 | 1 | 2 |
1 |
| 4.- Հարաւային Քորէա |
0 |
1 | 1 | 3 | 5 |
1 |

Նիկերիական Ցնծութիւն

