ՖՈՐՄԻՒԼԱ-1. ԱԼՈՆՍՕ ՏԻՐԱՑԱՒ ԱՆԳԼԻՈՅ ԿՐԱՆ ՓՐԻԻՆ

Սպանացի Ֆեռնանտօ Ալոնսօ, երէկ տիրացաւ Անգլիոյ (Սիլվըրսթոն) կրան փրիին, այսպիսով իր խումբին` Ֆեռարիի ապահովելով տարեշրջանի առաջին յաղթանակը, արձանագրելէ ետք 1 ժամ 28′ 41″ արդիւնք մը: Անոր ետին յաջորդաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը գրաւեցին Ռետ Պուլ – Ռընոյի երկու վարորդները` Սեպասթիան Վեթել (Գերմանիա) եւ Մարք Ուեպըր (Աւստրալիա), որոնք 16″ ուշացումով հասան ժամանման գիծ:

Երէկուան կրան փրիէն ետք, այժմ վարորդներուն ընդհանուր դասաւորումը կը ներկայացնէ հետեւեալ պատկերը.

—————————————————————-ԿԷՏ

1.- Սեպասթիան Վեթել (Գերմանիա) Ռետ Պուլ-Ռընօ         204
2.- Մարք Ուեպըր (Աւստրալիա) Ռետ Պուլ-Ռընօ 124
3.- Ֆեռնանտօ Ալոնսօ (Սպանիա) Ֆեռարի 112
4.- Լուիս Հեմիլթըն (Անգլիա) Մաքլարըն-Մերսետես 109
5.- Ենսըն Պաթըն (Անգլիա) Մաքլարըն-Մերսետես 109
6.- Ֆելիփէ Մասսա (Պրազիլ) Ֆեռարի 52
…………………………………………….
10.- Միքայէլ Շումախըր (Գերմանիա) Մերսետես 28

Խումբերու դասաւորում.

———————————-ԿԷՏ

1.- Ռետ Պուլ – Ռընօ                 328
2.- Մաքլարըն – Մերսետես 218
3.- Ֆեռարի                    164
4.- Մերսետես                        68
5.- Ռընօ                            65

Share this Article
CATEGORIES