«Թուր Տը Ֆրանս». Թոնի Կալոփեն Տիրացաւ 11-րդ Հանգրուանի Մրցումին

Թոնի Կալոփեն

Թոնի Կալոփեն

Օրուան մը դադարէ ետք (15 յուլիսին), երէկ շարունակուեցաւ «Թուր տը Ֆրանս»-ը, երբ տեղի ունեցաւ 11-րդ հանգրուանի մրցումը` Պեսանքոնէն Օյոնաքս (187.5 քմ):

Անիկա աւարտեցաւ ֆրանսացի Թոնի Կալոփենի յաղթանակով (Լոթթօ Պելիսոլ). վերջինս ժամանման գիծ հասաւ արձանագրելով 4 ժամ 25′ 45″ արդիւնք մը: Անոր նման նոյն արդիւնքը արձանագրեցին եւ յաջորդաբար 2-րդ եւ 3-րդ դիրքերը գրաւեցին Ճոն Տեկենքոլպ (Գերմանիա, Ճայընթ Շիմանօ) եւ Մաթէօ Թրենթեն (Իտալիա, Օմեկա Ֆարմա-Քուիք Սթեփ):

Այժմ ընդհանուր դասաւորման առաջին դիրքը կը գրաւէ եւ դեղին շապիկը իր մօտ կը պահէ իտալացի Վինչենզօ Նիպալի (Ասթանա), որ արձանագրած է 46 ժամ 59′ 23″ արդիւնք մը: 2′ 23″ ուշացումով երկրորդ դիրքը կը գրաւէ աւստրալիացի Ռիչի Փորթէ (Սքայ), իսկ երրորդ դիրքը` Ալեխանտրօ Վալվերտէ (Սպանիա, Մովիսթար):

Այսօր տեղի կ՛ունենայ 12-րդ հանգրուանի մրցումը` Պուրկ Ան Պրեսէն Սենթ Էթիեն (185,5 քմ):

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )