Լիբանանի Պասքեթպոլի Աղջկանց Բ. Դասակարգի Ախոյեանութիւն. «Ֆայնըլ-Ֆոր»-ի Մրցումներուն Յայտագիրը Հրապարակուեցաւ
Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնը պաշտօնական հաղորդագրութիւն մը հրապարակելով յայտարարեց Լիբանանի պասքեթպոլի աղջկանց Բ. դասակարգի ախոյեանութեան «ֆայնըլ-ֆոր»-ի մրցումներուն յայտագիրը:
Մրցումները կը սկսին երեքշաբթի, 12 օգոստոսին:
Երեք մրցումէ երկու յաղթանակ արձանագրող խումբը կ՛ապահովէ աւարտական մրցումի իր տոմսը:
Ստորեւ` յայտագիրը.
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 12 ՕԳՈՍՏՈՍ | ԺԱՄ |
| ՀՄԸՄ Պէյրութ – Անդրանիկ Սին էլ Ֆիլ | 19:00 |
| ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Շապապ Արապի | 20:30 |
| ՈՒՐԲԱԹ, 15 ՕԳՈՍՏՈՍ | |
| Անդրանիկ Սին էլ Ֆիլ – ՀՄԸՄ Պէյրութ | 19:00 |
| Շապապ Արապի – ՀՄԸՄ Պուրճ Համուտ | 21:30 |
| ԵՐԵՔՇԱԲԹԻ, 19 ՕԳՈՍՏՈՍ | |
| ՀՄԸՄ Պուրճ Համուտ – Շապապ Արապի | 19:00 |
| ՀՄԸՄ Պէյրութ – Անդրանիկ Սին էլ Ֆիլ | 21:30 |
ՆՇԵՆՔ, որ բոլոր մրցումներն ալ տեղի պիտի ունենան ՀԲԸՄ-ի «Տեմիրճեան» կեդրոնին մէջ (Նաքքաշ):
CATEGORIES Մարզական

