Ինչպէ՞ս Կազմակերպուած Է «Իսլամական Պետութիւն»-ը

1021_baghdadiԱհաբեկչական «Իսլամական պետութիւն» կազմակերպութիւնը հիմնուել է 2003թ.ին Իրաքում: 2004-2006 թուականներին կազմակերպութիւնը ղեկավարել է Ապու Մուսապ Զարքաուին: Նրա կազմում մտնում էին ծայրայեղական 11 խմբաւորումներ, որոնք սերտ կապեր ունէին Քայիտայի հետ: «Իսլամական պետութեան» գործունէութեան մեքանիզմներին է անդրադարձել «Տը Նիւ Եորք Թայմզ»-ը, որը ներկայացնում ենք ձեր ուշադրութեանը.

Կազմակերպութիւնը

«Իսլամական պետութիւն»-ն ունի բաւականին բարդ կառուցուածք եւ բազմաթիւ գործառոյթներ կատարող մարմիններ: Նման կարծիք է ձեւաւորուել Իրաքի ուժերի կողմից յայտնաբերուած եւ ամերիկեան պաշտօնեաների կողմից ուսումնասիրուած փաստաթղթերին վկայակոչումներ կատարելուց յետոյ:

Նրա առաջնորդներից շատերը Սատտամ Հուսէյնի բանակում են ծառայել, ովքեր ընդլայնել են իրենց ռազմական փորձը ամերիկեան զօրքերի դէմ կռուելու ժամանակ:

Ապու Պաքր Պաղտատին «Իսլամական պետութեան» ինքնահռչակ խալիֆն է, ով ունի երկու օգնականներ: Նրանցից մէկը պատասխանատու է Սիրիայի, իսկ միւսը` Իրաքի համար:

Այնուհետեւ յաջորդ մարմինը ղեկավարների խորհուրդն է: Պաղտատին ունի բազմաթիւ խորհրդականներ, որոնք ունեն իր մօտ ուղղակի մուտք գործելու իրաւունք:

Այս խորհրդի անդամները օգնում են հասկանալու կրօնական տարբերութիւնները, մշակում են ԻՊ-ի ուսմունքը:

Յաջորդ մարմինը գործադիր մարմինն է, որտեղ կան բազմաթիւ յանձնաժողովներ` ֆինանսական, անվտանգութեան, վերարտադրութեան:

Յաջորդ մակարդակում տեղական առաջնորդներն են: Այսպիսի առաջնորդներ կան Սիրիայի եւ Իրաքի ողջ տարածքում, որոնք ներկայացնում են կազմակերպութիւնը:

Տարածքը

ԻՊ-ն արագօրէն մեծացնում է իր վերահսկողութիւնը Իրաքում եւ Սիրիայում` զաւթելով նորանոր քաղաքներ եւ բնակավայրեր, կարեւորագոյն ենթակառուցուածքներ եւ սահմանաբաժաններ:

Ամրան ընթացքում խումբն աւելի խորն է ներթափանցել Սիրիայի տարածք` գրաւելով նոր բնակավայրեր, կառավարական ռազմական խարիսխներ: Այն դեռեւս փորձում է իր վերահսկողութիւնը յստակեցնել Իրաքի եւ Սիրիայի սահմաններում:

ԻՊ-ը որոշակի յենակէտեր է ձեռք բերել Իրաքում, որտեղ ամերիկացիները փորձում են օգնել Իրաքի քրտերին` յետ նուաճելու Մոսուլն ու թուրքմենական Ամերլի քաղաքը:

Ֆինանսաւորումը

Քարիւղի վաճառքից ստացուող միլիոնաւոր տոլարների եկամուտը ԻՊ-ն դարձրել են պատմութեան մէջ ամենահարուստ ահաբեկչական կազմակերպութիւններից մէկը:

Փորձագէտները նրանց օրական եկամուտը գնահատում են 2 միլիոն ամերիկեան տոլար:

Խմբաւորման ենթակայութեան տակ են Սիրիայի արեւելքում գտնուող նաւթահորերը: Յուլիս ամսին «Իսլամական պետութեան» մարտիկներն իրենց ենթակայութեան տակ վերցրին երկրի ամենամեծ նաւթահորերից մէկը` Օմարը, որտեղից օրական 30,000 տակառ քարիւղ է արդիւնահանւում:

ԻՊ-ն ընդլայնեց իր հարուածները Իրաքի նաւթարդիւնաբերական կենտրոնների վրայ դեռեւս յունիս ամսին, իսկ օգոստոսին մտաւ քրտական տարածքներ, որտեղ մեծամասամբ գտնւում էին նաւթահանքերը:

Փորձագէտները գտնում են, որ Իրաքի նաւթահանքերը օրական կարող են տալ 25,000-40,000 տակառ, որն ամենաքիչը կ՛արժենայ 1.2 միլիոն տոլար:

Կառավարումը

Երբ «Իսլամական Պետութիւն»-ը քաղաքներ է զաւթում, դրանք պահում է կոշտ ուժի հաշուին: Կրօնական ոստիկանութիւնը հսկում է, որ խանութները փակ լինեն իսլամական տօնակատարութիւնների ժամանակ, իսկ կանայք իրենց երեսները ծածկեն: Հասարակական վայրերում պէտք է ծածանուի իրենց սեւ դրօշը: Միեւնոյն ժամանակ ԻՊ-ը շուկաները, հացատները եւ գազալցակայանները թողնում է, որ աշխատեն:

Զօրքը

1021_StateՄիացեալ Նահանգների կենտրոնական հետախուզական վարչութիւնը կարծում է, որ ԻՊ-ը 20,000 եւ 31,500 մարտիկներ ունի Իրաքում եւ Սիրիայում, 15,000 «ճիհատական»-ներ էլ ունեն ուրիշ երկրներում: Արտասահմանեան կռուողների մեծ խմբերը գալիս են Թունուզից, Սէուտական Արաբիայից: Փոքր քանակով գալիս են նաեւ Պելճիքայից, Չինաստանից, Ռուսաստանից եւ Միացեալ Նահանգներից:

Զէնքեր

«Իսլամական պետութիւն»-ը միլիոնաւոր տոլարների զինուորական սարքեր է գողացել Իրաքի եւ Սիրիայի ռազմակայաններից: Նա նաեւ տիրացել է դրսի կառավարութիւնների կողմից ֆինանսաւորուող կազմակերպութիւնների զէնքերուն: Նրանք իրենց ենթակայութեան տակ ունեն Էմ 79 հրթիռներ Էմ 16 եւ Էմ 4 հրացաններ:

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )