Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Առաջին Երեք Դիրքերը Գրաւող Խումբերը` Յաղթական
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 12-րդ եւ դարձի առաջին հանգրուանի մրցումները:
Առաջին երեք դիրքերը գրաւող խումբերը` Պէյրութի դրամատուն, Մայատին եւ Լիբանանեան բանակը, յաղթանակներ արձանագրեցին` յաջորդաբար պարտութեան մատնելով «Էյ. Եու. Էս. Թի.»-ն (8-4), Շուէյֆաթը (6-0) եւ Սեն Ժոզեֆը (3-0):
Ֆայհա Թրիփոլի 6-4 արդիւնքով յաղթեց Կանըրզ Լեպանոնի, իսկ Ալամուն` Ղըպէյրիի (3-2):
Ստորեւ` դասաւորումը.
| ՄՐՑ. | ԿԷՏ | |
| 1.- Պէյրութի դրամատուն | 11 | 33 |
| 2.- Մայատին | 11 | 30 |
| 3.- Լիբանանեան բանակ | 11 | 27 |
| ………………………………………… | …… | …… |
| 10.- Ղըպէյրի | 11 | 6 |
| 11.- Ռապիհ | 10 | 3 |
CATEGORIES Մարզական

