Ֆութսալ. Լիբանանի Ախոյեանութիւն. Այսօր Կը Սկսի 13-րդ Հանգրուանը
Լիբանանի ֆութսալի Ա. դասակարգի ախոյեանութեան 13-րդ հանգրուանի մրցումները կը սկսին այսօր` երկու հանդիպումներով:
2-րդ դիրքին վրայ գտնուող Մայատին, որ Սատի դաշտին վրայ պիտի մրցի Ռապիհի դէմ, յաղթանակի մը պարագային պարագլուխի դիրքին վրայ գտնուող Պէյրութի դրամատան նման պիտի ունենայ նոյնքան կէտ: Վերջինս շաբաթավերջին մրցում չունի կատարելիք:
Կիրակի օր բաւական հետաքրքրական մրցում մը պիտի ըլլայ Թրիփոլի Ֆայհա – Լիբանանեան բանակ մրցումը` Սեն Ժոզեֆի դաշտին վրայ:
Ստորեւ` մրցումներուն յայտագիրը.
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Մայատին – Ռապիհ | 19:30 | Սատ |
| Սեն Ժոզեֆ – Շուէյֆաթ | 19:30 | Սեն Ժոզեֆ |
| ՇԱԲԱԹ | ||
| Ալամուն – «Էյ. Եու. Էս. Թի.» | 19:00 | Էմիլ Լահուտ |
| Կանըրզ Լեպանոն – Ղըպէյրի | 19:30 | Սատ |
| ԿԻՐԱԿԻ | ||
| Թրիփոլի Ֆայհա – Լիբանանեան բանակ | 19:30 | Սեն Ժոզեֆ |
CATEGORIES Մարզական

