Եւրոպական Ֆութպոլ. Շաբաթավերջի Մրցումներուն Արդիւնքները. Ռէալ Մատրիտ Յաղթեց Պարսելոնայի. Տորթմունտի 4-րդ Յաջորդական Պարտութիւնը. Մանչեսթըր Եունայթըտ – Չելսի` 1-1

Ռոպին Վան Փերսի
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցած եւրոպական ֆութպոլի ախոյեանութեան մրցումներուն ծիրին մէջ Սպանիոյ մէջ տեղի ունեցած «Քլասիքօ»-ն աւարտեցաւ Ռէալ Մատրիտի յաղթանակով: Ան 3-1 արդիւնքով պարտութեան մատնեց իր ոխերիմ մրցակիցը` Պարսելոնան:
Թէեւ Նէյմար 3-րդ վայրկեանին բացաւ մրցումին հաշիւը, սակայն դաշտին տէրը` Ռէալ, 3 անգամ պատասխանեց, շնորհիւ Քրիսթիանօ Ռոնալտոյի (35-րդ` փենալթիով), Փեփէի (50-րդ) եւ Քարիմ Պենզեմայի (61-րդ):
Նշենք, որ Պարսելոնա, որ այսպիսով կրեց իր առաջին պարտութիւնը, նախորդ 8 մրցումներուն կոլ չէր ստացած իր բերդին մէջ:
Գերմանիոյ մէջ Պորուսիա Տորթմունտ, որ կրեց իր չորրորդ յաջորդական պարտութիւնը` Հանովըր-96-էն, նահանջեց 15-րդ դիրք:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան, որ դաշտ ներկայացած էր իբրեւ հիմնական մարզիկ, 51-րդ վայրկեանին թուրք խաղացող Սէյհուն Կիւլսելամի կողմէ իր վրայ կատարուած ֆաուլէն ետք զօրաւոր կեցուածք մը ունեցաւ` հրելով թուրք մարզիկը:
Թէեւ անոնք երկուքն ալ դեղին քարտ ստացան, սակայն թուրք մարզիկը 89-րդ վայրկեանին ստացաւ իր արժանի կարմիր քարտը:
Անգլիոյ մէջ Մանչեսթըր Եունայթըտ բախտաւոր գտնուեցաւ, երբ մրցումին կորսուած վայրկեաններուն (94-րդ) Ռոպին Վան Փերսի նշանակեց իր կազմին հաւասարութեան կոլը` Չելսիի դէմ (1-1):
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
|
«ՓՐԵՄԻԵՐ ԼԻԿ».- 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Ուեսթ Համ – Մանչեսթըր Սիթի | 2-1 |
| Լիվըրփուլ – Հալ Սիթի | 0-0 |
| Սաութհեմփթըն – Սթոք Սիթի | 1-0 |
| Սանտըրլենտ – Արսենալ | 0-2 |
| Ուեսթ Պրոմուիչ – Քրիսթալ Փալաս | 2-2 |
| Սուանզի Սիթի – Լայսթըր Սիթի | 2-0 |
| Պըրնլի – Էվըրթըն | 1-3 |
| Թոթենհամ – Նիւքասըլ | 1-2 |
| Մանչեսթըր Եունայթըտ – Չելսի | 1-1 |
| ԱՅՍՕՐ | ԺԱՄ |
| Քուինզ Փարք Ռէյնճըրզ – Ասթոն Վիլա | 22:00 |
|
ՍԵՐԻ Ա.- 8-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Էմփոլի – Քալիարի | 0-4 |
| Փարմա – Սասուոլօ | 1-3 |
| Սամտորիա – Ա. Էս. Ռոմա | 0-0 |
| Քիեւօ Վերոնա – Ճենովա | 1-2 |
| Եուվենթուս – Փալերմօ | 2-0 |
| Ուտինեզէ – Աթալանթա | 2-0 |
| Սեսենա – Ինթեր Միլան | 0-1 |
| Լացիօ Ռոմա – Թորինօ | 2-1 |
| Նափոլի – Հելաս Վերոնա | 6-2 |
| Ա. Սէ. Միլան – Ֆիորենթինա | 1-1 |
|
ԼԱ-ԼԻԿԱ.- 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Ալմերիա – Աթլեթիքօ Պիլպաօ | 0-1 |
| Ռէալ Մատրիտ – Պարսելոնա | 3-1 |
| Սելթա Վիկօ – Լեվանթէ | 3-0 |
| Վալենսիա – Էլչէ | 3-1 |
| Քորտոպա – Ռէալ Սոսիետատ | 1-1 |
| Էյպար – Կրանատա | 1-1 |
| Մալակա – Ռայօ Վայեքանօ | 4-0 |
| Էսփանիոլ – Տեփորթիւօ Քորունա | 0-0 |
| Սեւիլլա – Վիարէալ | 2-1 |
| Կեթաֆէ – Աթլեթիքօ Մատրիտ | 0-1 |
|
ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ.- 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ |
|
| Օկզպուրկ – Ֆրայպուրկ | 2-0 |
| Պորուսիա Տորթմունտ – Հանովըր-96 | 0-1 |
| Այնթրախթ Ֆրանքֆորթ – Շթութկարթ | 4-5 |
| Հերթա Պերլին – Համպուրկ | 3-0 |
| Հոֆընհայմ – Փատերպոռն | 1-0 |
| Պայէր Լեւերքուզըն – Շալքէ | 1-0 |
| Վոլֆսպուրկ – Մայնց-05 | 3-0 |
| Մէօնշընկլատպախ – Պայէրն Միւնիխ | 0-0 |
| Վերտըր Պրեմըն – Քէօլն | 0-1 |
|
ԼԻԿ-1.- 11-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
|
| Փարիզ Սեն Ժերմեն – Պորտօ | 3-0 |
| Պասթիա – Մոնաքօ | 1-3 |
| Քան – Լորիան | 2-1 |
| Էվիան – Նանթ | 0-2 |
| Ռեմ – Մոնփելիէ | 1-0 |
| Ռենն – Լիլ | 2-0 |
| Կենկան – Նիս | 2-7 |
| Սենթ Էթիեն – Մես | 1-0 |
| Լիոն – Մարսէյ | 1-0 |
| Թուլուզ – Լանս | 0-2 |

