Ծանրաբարձութիւն. Աշխարհի Ախոյեանութիւն. Հայաստանի Հաւաքականին Կազմերը Յստակացան
4-16 նոյեմբերին Ալմա Աթայի մէջ (Ղազախստան) տեղի պիտի ունենայ աշխարհի ծանրաբարձութեան տղոց եւ աղջկանց ախոյեանութիւնը, որուն իր մասնակցութիւնը պիտի բերէ նաեւ Հայաստան` 14 մարզիկով (8 տղաք եւ 6 աղջիկներ):
Հաւաքականին մարզիչներն են Պօղոս Պօղոսեան եւ Արտաշէս Ներսիսեան:
Ստորեւ` հաւաքականին մարզիկները.
ՏՂԱՔ
Սմբատ Մարգարեան (56 քկ), Վանիկ Աւետիսեան (69 քկ), Յակոբ Մկրտչեան (77 քկ), Արա Խաչատրեան (77 քկ), Աղասի Աղասեան (85 քկ), Սիմոն Մարտիրոսեան (105 քկ), Հայկ Յակոբեան եւ Ռուսէն Ալեքսանեան (105 քկ եւ վեր):
ԱՂՋԻԿՆԵՐ
Էլեն Գրիգորեան (48 քկ), Աննա Կովելեան (53 քկ), Իզապելա Եայլեան (58 քկ), Քրիստինէ Պետրոսեան (63 քկ), Մելինէ Դալուզեան (69 քկ) եւ Հռիփսիմէ Խուրշուտեան (75 քկ եւ վեր):
CATEGORIES Մարզական

