Ճատրակ. 4-11 Նոյեմբերին` Տիգրան Պետրոսեանի Անուան Գերմրցաշարքը

1103_petrossyan4-11 նոյեմբերին Մոսկուայի մէջ (Ռուսիա) տեղի պիտի ունենայ Տիգրան Պետրոսեանի յիշատակին նուիրուած ճատրակի գերմրցաշարքը:

Այս յուշամրցաշարքի կազմակերպչական կոմիտէի նախագահն է Հայաստանի նախագահ, Հայաստանի ճատրակի ֆետերասիոնի նախագահ Սերժ Սարգսեան:

Վճռաբեկ յանձնախումբի նախագահն է կրանտմասթըր Ռաֆայէլ Վահանեան, կը յայտնէ Armchess.am-ը:

Իսկ մրցաշարքին կը մասնակցին Լեւոն Արոնեան (Հայաստան), Վլատիմիր Քրամնիք, Ալեքսանտր Կրիսչուք, Ալեքսանտր Մորոզեւիչ, Էռնեսթօ Ինարքիեւ (Ռուսիա), Պորիս Կելֆանտ (Իսրայէլ), Փիթըր Լեքօ (Հունգարիա) եւ Տին Լիրեն (Չինաստան):

Նշենք, որ մրցումները կը սկսին ժամը 16:00-ին` Երեւանի ժամանակացոյցով:

 

 

 

Share this Article
CATEGORIES

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )