«Չեմփիընզ Լիկ». Պայէրն Միւնիխ, Փարիզ Սեն Ժերմեն, Պարսելոնա, Փորթօ, Պորուսիա Տորթմունտ Եւ Ռէալ Մատրիտ Ապահովեցին 1-16-րդ Հանգրուանի Իրենց Տոմսերը

Հենրիխ Մխիթարեան
«Չեմփիընզ լիկ»-ի ֆութպոլի մրցաշարքին ծիրին մէջ տեղի ունեցած երէկուան եւ նախորդ օրուան մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ, վեց խումբեր` Պայէրն Միւնիխ, Փարիզ Սեն Ժերմեն, Պարսելոնա, Փորթօ, Պորուսիա Տորթմունտ եւ Ռէալ Մատրիտ, իրենց արձանագրած յաղթանակներուն շնորհիւ ապահովեցին 1-16-րդ հանգրուանի իրենց տոմսերը:
Պայէրն Միւնիխ 2-0 արդիւնքով յաղթեց Ա. Էս. Ռոմային` շնորհիւ Ֆրանք Ռիպերիի (38-րդ) եւ Մարիօ Կէօթցէի (64-րդ) նշանակած կոլերուն:
Նոյն արդիւնքով Պարսա յաղթեց Այաքս Ամսթերտամին:
Լիոնել Մեսսի, որ նշանակեց իր կազմին երկու կոլերը (36-րդ եւ 76-րդ), իր նշանակած կոլերուն հաշիւը բարձրացնելով 71-ի հաւասարեցաւ Ռէալ Մատրիտի նախկին ֆութպոլիստ Ռաուլ Կոնզալեսի` այս մրցաշարքին գծով հաստատած մրցանիշին:
Մոսկուայի Բանակայինները ստեղծեցին անակնկալ մը` Անգլիոյ մէջ 2-1 արդիւնքով յաղթելով Մանչեսթըր Սիթիին: Այս վերջինը մրցումը աւարտեց 9 մարզիկով:
Նախանցեալ օր տեղի ունեցած մրցումներուն արդիւնքներուն լոյսին տակ, երկու խումբեր` Պորուսիա Տորթմունտ եւ Ռէալ Մատրիտ, ապահովեցին 1-16-րդ հանգրուանի իրենց տոմսերը, արձանագրելէ ետք իրենց չորրորդ յաջորդական յաղթանակը եւ բնականաբար ապահովելով մրցաշարքի իրենց 12-րդ կէտը:
Պորուսիա Տորթմունտ առանց դժուարութեան 4-1 արդիւնքով պարտութեան մատնեց իր հիւրը` թրքական Կալաթասարայը:
Շուրջ 66 հազար հանդիսատեսներու ներկայութեան, Մարքօ Ռէոս (39-րդ), Սոքրաթիս (55-րդ), Չիրօ Իմմոպիլ (74-րդ) եւ Սեմիհ Քայա (85-րդ` սխալմամբ իր բերդին մէջ) նշանակեցին Տորթմունտի կոլերը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի միջնապահ Հենրիխ Մխիթարեան թէեւ այս մրցումին կոլ չնշանակեց, սակայն ունեցաւ բացառիկ մրցում մը` Տորթմունտի հետ:
Իր կարգին, Ռէալ Մատրիտ ապահովեց 1-16-րդ հանգրուանի իր տոմսը` 1-0 արդիւնքով յաղթելէ ետք Լիվըրփուլի: Աւելի քան 79 հազար հանդիսատեսներու ներկայութեան Քարիմ Պենզեմա նշանակեց Ռէալի եւ մրցումին միակ կոլը (27-րդ):
Արսենալ, որ հիւրընկալեց Անտըրլեխթը, զարմանալիօրէն 3-3 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց անոր հետ: Մինչեւ մրցումին 61-րդ վայրկեանը Արսենալ, որ 3-0 արդիւնքով կը յառաջանար, 3 կոլ ստանալով իր բերդին մէջ կորսնցուց մրցումին երեք կարեւոր կէտերը:
Ստորեւ` մրցումներուն արդիւնքները.
| Ա. ԽՄԲԱԿ | |
| Եուվենթուս – Օլիմփիաքոս | 3-2 |
| Մալմօ – Աթլեթիքօ Մատրիտ | 0-2 |
| Բ. ԽՄԲԱԿ | |
| Պալ – Լուտոկորեց | 4-0 |
| Ռէալ Մատրիտ – Լիվըրփուլ | 1-0 |
| Գ. ԽՄԲԱԿ | |
| Զենիթ Ս. Փեթերսպուրկ – Պայէր Լեւերքուզըն | 1-2 |
| Պենֆիքա – Մոնաքօ | 1-0 |
| Դ. ԽՄԲԱԿ | |
| Արսենալ – Անտըրլեխթ | 3-3 |
| Պորուսիա Տորթմունտ – Կալաթասարայ | 4-1 |
| Ե. ԽՄԲԱԿ | |
| Պայէրն Միւնիխ – Ա. Էս. Ռոմա | 2-0 |
| Մանչեսթըր Սիթի – Մոսկուայի Բանակայիններ | 1-2 |
| Զ. ԽՄԲԱԿ | |
| Այաքս Ամսթերտամ – Պարսելոնա | 0-2 |
| Փարիզ Սեն Ժերմեն – Ափոյել Նիկոսիա | 1-0 |
| Է. ԽՄԲԱԿ | |
| Մարիպոր – Չելսի | 1-1 |
| Սփորթինկ Լիզպոն – Շալքէ | 4-2 |
| Ը. ԽՄԲԱԿ | |
| Աթլեթիքօ Պիլպաօ – Փորթօ | 0-2 |
| Շախտիոր Տոնեցք – ՊԱԹԷ Պորիսով | 5-0 |
Ստորեւ` խմբակներուն դասաւորումը.
| Ա. ԽՄԲԱԿ |
Յ. |
Հ. | Պ. | ՆՇ. | ՍՏ. |
ԿԷՏ |
| 1.- Աթլեթիքօ Մատրիտ |
3 |
0 | 1 | 10 | 3 |
9 |
| 2.- Օլիմփիաքոս |
2 |
0 | 2 | 6 | 7 |
6 |
| 3.- Եուվենթուս |
2 |
0 | 2 | 5 | 4 |
6 |
| 4.- Մալմօ |
1 |
0 | 3 | 2 | 9 |
3 |
| Բ. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Ռէալ Մատրիտ |
4 |
0 | 0 | 11 | 2 |
12 |
| 2. Պալ |
2 |
0 | 2 | 6 | 6 |
6 |
| 3.- Լիվըրփուլ |
1 |
0 | 3 | 2 | 6 |
3 |
| 4.- Լուտոկորեց |
1 |
0 | 3 | 3 | 8 |
3 |
| Գ. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Պայէր Լեւերքուզըն |
3 |
0 | 1 | 7 | 3 |
9 |
| 2.- Մոնաքօ |
1 |
2 | 1 | 1 | 1 |
5 |
| 3.- Զենիթ Ս. Փեթերսպուրկ |
1 |
1 | 2 | 3 | 4 |
4 |
| 4.- Պենֆիքա |
1 |
1 | 2 | 2 | 5 |
4 |
| Դ. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Պորուսիա Տորթմունտ |
4 |
0 | 0 | 13 | 1 |
12 |
| 2.- Արսենալ |
2 |
1 | 1 | 9 | 7 |
7 |
| 3.- Անտըրլեխթ |
0 |
2 | 2 | 5 | 9 |
2 |
| 4.- Կալաթասարայ |
0 |
1 | 3 | 3 | 13 |
1 |
| Ե. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Պայէրն Միւնիխ |
4 |
0 | 0 | 11 | 1 |
12 |
| 2.- Ա. Էս. Ռոմա |
1 |
1 | 2 | 7 | 11 |
4 |
| 3.- Մոսկուայի Բանակայիններ |
1 |
1 | 2 | 5 | 9 |
4 |
| 4.- Մանչեսթըր Սիթի |
0 |
2 | 2 | 4 | 6 |
2 |
| Զ. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Փարիզ Սեն Ժերմեն |
3 |
1 | 0 | 6 | 3 |
10 |
| 2.- Պարսելոնա |
3 |
0 | 1 | 8 | 4 |
9 |
| 3.- Այաքս Ամսթերտամ |
0 |
2 | 2 | 3 | 7 |
2 |
| 4.- Ափոյել Նիկոսիա |
0 |
1 | 3 | 1 | 4 |
1 |
| Է. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.-Չելսի |
2 |
2 | 0 | 9 | 2 |
8 |
| 2.- Շալքէ |
1 |
2 | 1 | 8 | 9 |
5 |
| 3.- Սփորթինկ Լիզպոն |
1 |
1 | 2 | 8 | 8 |
4 |
| 4.- Մարիպոր |
0 |
3 | 1 | 3 | 9 |
3 |
| Ը. ԽՄԲԱԿ | ||||||
| 1.- Փորթօ |
3 |
1 | 0 | 12 | 3 |
10 |
| 2.- Շախտիոր Տոնեցք |
2 |
2 | 0 | 14 | 2 |
8 |
| 3.- ՊԱԹԷ Պորիսով |
1 |
0 | 3 | 2 | 19 |
3 |
| 4.- Աթլեթիքօ Պիլպաօ |
0 |
1 | 3 | 2 | 6 |
1 |

