Պերահինօ Հրաւիրուեցաւ Անգլիոյ Ֆութպոլի Ազգային Խումբ
Անգլիոյ ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Ռոյ Հոճսըն առաջին անգամ ըլլալով ազգային խումբ հրաւիրեց Ուեսթ Պրոմուիչ Ալպիընի յառաջապահ Սայտօ Պերահինոն (ծնունդով Պուրունտի):
Ներկայիս 21 տարեկան Պերահինօ տասը տարի առաջ հաստատուեցաւ Անգլիա:
Նշենք, որ ան Անգլիոյ 21 տարեկանէն վար ազգային խումբին հետ 13 մրցումի ընթացքին նշանակած է 10 կոլ:
15 նոյեմբերին Անգլիա «Ուեմպլի»-ի մէջ կը հիւրընկալէ Սլովենիան, իսկ երեք օր ետք կը մրցի Սկովտիոյ դէմ:
Ստորեւ` Հոճսընի կողմէ նկատի առնուած մարզիկները:
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ճօ Հարթ (Մանչեսթըր Սիթի), Ֆրէյզըր Ֆորսթըր (Սաութհեմբթըն) եւ Պեն Ֆոսթըր (Ուեսթ Պրոմուիչ, Ալպիըն):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Կերի Քահիլ (Չելսի), Քրիս Սմելինկ (Մանչեսթըր Եունայթըտ), Լէյթըն Պէյնզ, Ֆիլ Ժակիելքա (Էվըրթըն), Նաթանիել Քլայն (Սաութհեմփթըն), Քիերան Կիպզ, Քալիւմ Զէյմպըրզ (Արսենալ) եւ Լիսք Շօ (Մանչեսթըր Եունայթըտ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ճորտըն Հենտըրսոն, Էտըմ Լալլանա (Լիվըրփուլ), Ճէյմս Միլնըր (Մանչեսթըր Սիթի), Ալեքս Օքսլէյտ – Չէյմպըրլէյն (Արսենալ), Ռապիմ Սթերլինկ (Լիվըրփուլ), Անտրոս Թաունսենտ (Թոթենհամ), Ճեք Ուիլշեր, Թէօ Վալքոթ (Արսենալ), Ռոսս Պարքլի (Էվըրթըն), Մայքըլ Քերիք (Մանչեսթըր Եունայթըտ) եւ Սթիւըրթ Տաունինկ (Ուեսթ Համ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Ուէյն Ռունի (Մանչեսթըր Եունայթըտ), Տենի Ուելպեք (Արսենալ), Ռիքի Լեմպըրթ (Լիվըրփուլ) եւ Սայտօ Պերահինօ (Ուեսթ Պրոմուիչ):

