Լիբանանի Ֆութպոլի Ֆետերասիոնի Ժողով
Իր գումարած շաբաթական հերթական ժողովին, Լիբանանի ֆութպոլի ֆետերասիոնը վաւերացնելէ ետք նախորդ շաբաթավերջին կատարուած մրցումներուն արդիւնքները, հրապարակեց այս շաբաթավերջին տեղի ունենալիք մրցումներուն յայտագիրը:
Բ. դասակարգի ախոյեանութեան 9-րդ հանգրուանին ծիրին մէջ, շաբաթ, 29 նոյեմբերին, յետմիջօրէի ժամը 14:15-ին, ՀՄԸՄ-ի ֆութպոլի ներկայացուցչական խումբը Պուրճ Համուտի քաղաքապետարանի դաշտին վրայ պիտի հիւրընկալէ Խըյուլը:
Ֆետերասիոնը նոր թուական մը ճշդեց Բ. դասակարգի 5-րդ հանգրուանէն յետաձգուած երեք մրցումներուն:
Իր անկարգապահ համակիրներուն պատճառով Նըժմէ 2 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ:
Նոյն պատճառով 1 միլիոն լիբանանեան ոսկի տուգանքի ենթարկուեցաւ Իսլահ Պըրժ Շիմալի:
Խըյուլի պատասխանատուներէն Ուիսամ Ապտալլա վեց ամիսով կախակայուեցաւ` իր ոչ մարզավայել կեցուածքին պատճառով:
Իսկ անոր մարզիկներէն Ահմետ Խըրէյս 3 մրցումով կախակայուեցաւ` մարզիկի համար ոչ արժանավայել կեցուածքին պատճառով:
Մէկ տարիով կախակայուեցաւ Ահլի Նապաթիէ պատասխանատուներէն Մոհամետ Պիթար` անարգական վերաբերմունք ունենալուն պատճառով:
Իրենց երրորդ դեղին քարտը ստացած ըլլալուն համար մէկական մրցումով կախակայուեցան Վարդան Պոյաճեան, Գէորգ Օհանեան (ՀՄԸՄ), Յակոբ Տօնապետեան (Սալամ Զղարթա), Հասան Ֆըրտաուս (Խըյուլ) եւ ուրիշներ:
Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն յայտագիրը.
|
Ա. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Սաֆա – Շապապ Ղազիէ | 14:15 | Սաֆա |
| Ահտ – Նեպի Շիթ | 15:30 | Սայտա |
| ՇԱԲԱԹ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Շապապ Սահել – Անսար | 15:30 | Պէյրութ |
| ԿԻՐԱԿԻ, 30 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Թրիփոլի – Ռասինկ | 14:15 | Թրիփոլի |
| Թատամոն Սուր – Ախա Ահլի Ալէյ | 14:15 | Սուր |
| Նըժմէ – Սալամ | 15:30 | Սայտա |
|
Բ. ԴԱՍԱԿԱՐԳ. 9-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ՈՒՐԲԱԹ, 28 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Ռիատա Ուալ Ատապ – Ամալ Թրիփոլի | 14:15 | Թրիփոլի |
| Իսլահ Պըրժ Շիմալի – Ահլի Նապաթիէ | 14:15 | Սուր |
| Շեպիպեթ Մազրաա – Ահլի Սայտա | 14:15 | Ահտ |
| ՇԱԲԱԹ, 29 ՆՈՅԵՄԲԵՐ | ||
| Մապարրա – Սաժես | 14:15 | Ահտ |
| ՀՄԸՄ – Խըյուլ | 14:15 | Պուրճ Համուտ |
|
ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. 15-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ. |
||
| ԿԻՐԱԿԻ, 30 ՆՈՅԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| ՀՄԸՄ – Սաֆա | 11:00 | Շարք |

