ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տեղեկացնում ենք, որ յայտնի գրող-հրապարակախօս Զօրի Բալայեանի ղեկավարած «Արմենիա» առագաստանաւը շարունակում է իր շուրջերկրեայ նաւարկութիւնը, որն իր սկիզբն է առել 2009 թուականի մայիսի 28-ին: Առագաստանաւն անցել է տարբեր ովկիանոսներով, ծովերով եւ սփիւռքի ճամբաներով: Կանգառներ են եղել մի քանի մայրցամաքային նաւահանգիստներում: «Արմենիա» առագաստանաւի պաշտօնական վերջնակէտն է Պէյրութը: Առագաստանաւի արշաւախումբը կրում է Մեսրոպ Մաշտոցի անունը: Շուրջերկրեայ նաւարկութիւնը նուիրւում է հայ մայրերին, ովքեր օտար ափերում պահպանում են մայրենի լեզուն:

«Արմենիա» առագաստանաւը կը ժամանի Պէյրութ սոյն թուականի օգոստոսի 6-ին եւ կանգ կ՛առնի Մարինայում, Տըպպայէ: Կոչ ենք անում մեր բոլոր հայրենակիցներին` կազմակերպութիւններին եւ անհատներին, ներկայ լինել հայրենի նաւի դիմաւորման արարողութեանը: Արարողութեան ճշգրիտ ժամի մասին կը տրամադրուեն լրացուցիչ տեղեկութիւններ:

ԼԻԲԱՆԱՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԴԵՍՊԱՆՈՒԹԻՒՆ

Share this Article
CATEGORIES