ՖՈՒԹՊՈԼԻ ԲԱՐԵԿԱՄԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ. ՍՊԱՆԻԱ ԵՒ ՊՐԱԶԻԼ ՊԱՐՏՈՒԵՑԱՆ

Երէկ գիշեր տեղի ունեցան ֆութպոլի միջազգային բարեկամական բազմաթիւ մրցումներ` նկատի ունենալով, որ ՖԻՖԱ-ին կողմէ այդ մէկը նախապէս յայտարարուած էր:

Աշխարհի ախոյեան Սպանիա, ինչպէս նաեւ Պրազիլ, օտար դաշտերու վրայ պարտութիւններ կրեցին: Սպանիա 2-1 արդիւնքով պարտուեցաւ Իտալիայէն, մինչ Պրազիլ` Գերմանիայէն (3-2):

Ստորեւ կու տանք երէկուան մրցումներուն արդիւնքները.

Ճափոն – Հարաւային Քորէա             3-0
Չինաստան – Ժամայքա                 1-0
Ղազախստան – Սուրիա                 1-1
Ազրպէյճան – Մակեդոնիա         0-1
Ռուսիա – Սերպիա              1-0
Լիթուանիա – ՀԱՅԱՍՏԱՆ               3-0
Լաթվիա – Ֆինլանտա                 0-2
Պիելոռուսիա – Պուլկարիա         1-0
Կիպրոս – Մոլտաւիա                   3-2
Սենեկալ – Մարոք                     0-2
Հունգարիա – Իսլանտա                 4-0
Ալպանիա – Մոնթենեկրօ                3-2
Փղոսկրեայ Ափունք – Իսրայէլ            4-3
Նորվեկիա – Չեխիա              3-0
Ուքրանիա – Շուէտ              0-1
Լիխթնշթայն – Զուիցերիա         1-2
Հարաւային Ափրիկէ – Պուրքինա Ֆասօ    3-0
Աւստրիա – Սլովաքիա                  1-2
Մալթա – Կեդրոնական Ափրիկէ          2-1
Լեհաստան – Վրաստան                1-0
Սան Մարինօ – Ռումանիա        0-1
Թուրքիա – Էսթոնիա             3-0
Գերմանիա – Պրազիլ                   3-2
Իտալիա – Սպանիա             2-1
Այիր – Խրուաթիա                     0-0
Սկովտիա – Դանիա              2-1
Սլովենիա – Պելճիքա                   0-0
Կալես – Աւստրալիա                   1-2
Պոսնիա-Հերցեկովինա – Յունաստան 0-0
Ֆրանսա – Չիլի                       1-1

Share this Article
CATEGORIES