2010-Ի ՄՈՆՏԻԱԼԷՆ ԵՏՔ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸԼԼԱԼՈՎ ՌՈՊԵՆ ԿԸ ՎԵՐԱԴԱՌՆԱՅ ՀՈԼԱՆՏԱՅԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Հոլանտացի միջազգային յառաջապահ Արժեն Ռոպեն, որ վերջին անգամ իր երկրի ֆութպոլի ազգային խումբին շապիկը կրեց 2010-ի Մոնտիալի աւարտական մրցումին (Սպանիոյ դէմ), կը վերադառնայ ազգային խումբ` իր մասնակցութիւնը բերելու համար յառաջիկայ 25 մարտին Հունգարիոյ դէմ տեղի ունենալիք Եւրօ-2012-ի ֆութպոլի զտումի մրցաշարքին:
Այս մրցումէն բացի, 27 տարեկան Ռոպեն իր մասնակցութիւնը պիտի բերէ (նոյն մրցաշարքին գծով) 29 մարտին դարձեալ Հունգարիոյ դէմ տեղի ունենալիք մրցումին (դարձ):
Հոլանտայի մարզիչ Պերթ Վան Մարվիյք, որ հրապարակեց 27 մարզիկէ կազմուած իր ընդլայնուած կազմը, յառաջիկայ 18 մարտին պիտի յայտարարէ իր վերջնական կազմը.
Ստորեւ` Հոլանտայի կազմը.
ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Մաարթեն Սթեքելենպըրկ (Այաքս Ամսթերտամ) եւ Միշել Վորմ (Իւթրեխթ):
ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Խալետ Պուլահրուզ (Շթութկարթ), Ուրպի Էմաուելսըն (Ա. Սէ. Միլան), Ճոն Հէյթինկա (Էվըրթըն), Եորիս Մաթիյսըն (Համպուրկ), Էրիք Փիեթերս (Փ. Ս. Վ. Այնտհովըն), Ռոն Վլաար (Ֆէյէնուրտ Ռոթերտամ), Կրեկորի Վան տեր Վիել (Այաքս Ամսթերտամ) եւ Փիթըր Ուիսկերհոֆ (Թվենթէ):
ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Իպրահիմ Աֆելայ (Պարսելոնա), Մարք Վան Պոմել (Ա. Սէ. Միլան), Թէօ Եանսըն (Թվենթէ), Նայճըլ տը Եոնկ (Մանչեսթըր Սիթի), Հետվիկզ Մատիւրօ (Վալենսիա), Ուեսլի Շնայտըր (Ինթեր Միլան), Քեւին Սթրութմըն (Իւթրեխթ), Ռաֆայէլ Վան տեր Վաարթ (Թոթենհամ) եւ Տեմի տը Զիուվ (Այաքս Ամսթերտամ):
ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Էլժերօ Էլիա (Համպուրկ), Քլաաս Եան Հունթելաար (Շալքէ), Լիւք տը Եոնկ (Թվենթէ), Տըրք Քիւյթ (Լիվըրփուլ), Ժերեմեն Լանս (Փ. Ս. Վ. Այնտհովըն), Ռուտ Վան Նիսթըլրույ (Համպուրկ), Ռոպին Վան Փերսի (Արսենալ) եւ Արժեն Ռոպեն (Պայէրն Միւնիխ):