ՎԱՐԴԱՆ ՄԻՆԱՍԵԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԻՆ ԿԱԶՄԸ

Վարդան Մինասեան

Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի կայքէջը կը հաղորդէ, որ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականի մարզիչ Վարդան Մինասեան հրապարակեց խումբին կազմը, որ պիտի նախապատրաստուի 2012 թուականի Եւրոպայի ախոյեանութեան զտումի հանդիպումներուն` Անտորրայի (2 սեպտեմբեր) եւ Սլովաքիոյ (6 սեպտեմբեր) խումբերուն հետ:

Ազգային խումբը 29 – 31 օգոստոսին եռօրեայ ուսումնամարզական հաւաք պիտի կատարէ Ֆութպոլի ակադեմիային մէջ:

Ստորեւ կու տանք ազգային խումբի կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ռոման Պերեզովսքի (Խիմքի Ռուսիա) եւ Գէորգ Կասպարով (Միքա):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Սարգիս Յովսէփեան (Փիւնիկ), Ռոպերթ Արզումանեան (Եակելոնիա Լեհաստան), Լեւոն Հայրապետեան (Լեխիա Լեհաստան), Հրայր Մկոյեան (Միքա), Վալերի Ալեքսանեան (Սանաթ Նաֆթ, Իրան), Արթուր Եուզպաշեան (Փիւնիկ), Արտակ Եդիգարեան (Փիւնիկ), Տենիս Թումասեան (Ուրալ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Արթուր Եդիգարեան (Բանանց), Հենրիխ Մխիթարեան (Շախտեոր, Ուքրանիա), Էտկար Մալաքեան (Փիւնիկ), Մասիս Ոսկանեան (Ռոզելար, Պելճիքա), Զաւէն Բադոյեան (Իմփուլս), Կարլեն Մկրտչեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Գէորգ Ղազարեան (Մեթալուրկ Տոնեցք, Ուքրանիա), Մարքոս Փիցելլի (Մեթալուրկ Տոնեցք), Ուքրանիա, Էտկար Մանուչարեան (Ուրալ, Ռուսիա), Եուրա Մովսիսեան (Քրասնոտար, Ռուսիա), Արթուր Սարգիսով (Շիննիք, Ռուսիա):

 

Share this Article
CATEGORIES