ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԽՈՅԵԱՆՈՒԹԻՒՆ. ՓԻՒՆԻԿ – ԻՄՓՈՒԼՍ` 1 – 0
Հայաստանի ֆութպոլի ախոյեանութեան 23-րդ հանգրուանի մրցումներուն, որոնք տեղի ունեցան նախորդ շաբաթավերջին, ախոյեան Փիւնիկ Երեւան 1 – 0 արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց` պարտութեան մատնելով իր հիւրը` Իմփուլսը: Մրցումին միակ կոլը նշանակեց Վարազդատ Հարոյեան (10-րդ):
Բանանց եւս նոյն արդիւնքով յաղթանակ մը արձանագրեց` պարտութեան մատնելով Արարատը: Արտակ Տաշեան նշանակեց Բանանցի կոլը (56-րդ` փենալթիով):
Ուլիս 0 – 0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Գանձասարի հետ, իսկ Շիրակ` Միքայի հետ (1 – 1):
Ստորեւ կու տանք դասաւորումը.
| Յ. |
Հ. |
Պ. |
Նշ. |
Ստ. |
Կէտ | |
| 1.- Ուլիս | 14 | 5 | 4 | 33 | 15 | 47 |
| 2.- Փիւնիկ | 12 | 6 | 5 | 31 | 23 | 42 |
| 3.- Գանձասար | 10 | 9 | 4 | 28 | 14 | 39 |
| 4.- Միքա | 8 | 7 | 7 | 27 | 22 | 31 |
| 5.- Բանանց | 8 | 7 | 8 | 31 | 27 | 31 |
| 6.- Իմփուլս | 8 | 5 | 9 | 28 | 27 | 29 |
| 7.- Շիրակ | 4 | 5 | 13 | 18 | 35 | 17 |
| 8.- Արարատ | 2 | 4 | 16 | 12 | 45 | 10 |
CATEGORIES Մարզական

