ԼԻԲԱՆԱՆԵԱՆ ՊԱՍՔԵԹՊՈԼ. ԿԻՐԱԿԻ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ, ՏՂՈՑ ԳԵՐԲԱԺԱԿԻ ՄՐՑՈՒՄԸ
Լիբանանի պասքեթպոլի ֆետերասիոնի մամլոյ քարտուղարութեան հրապարակած պաշտօնական հաղորդագրութեան մէջ նշուեցաւ, որ կիրակի, 23 հոկտեմբերին տեղի պիտի ունենայ Լիբանանի տղոց պասքեթպոլի գերբաժակի մրցումը` նախորդ տարեշրջանի ախոյեան Ռիատի Պէյրութի եւ բաժակակիր Շանվիլի միջեւ: Մրցումը, որ տեղի պիտի ունենայ Միշել Մըրի անուան համալիրին մէջ (Նահր Մոթ), պիտի սկսի ժամը 18:00-ին:
Այլ գետնի վրայ, ֆետերասիոնը տեղեկացուց, որ տղոց Ա. դասակարգի ախոյեանութեան 2011-2012 տարեշրջանը պիտի սկսի շաբաթ, 22 հոկտեմբերին:
Ստորեւ` Ա. հանգրուանի մրցումներուն յայտագիրը.
| ՇԱԲԱԹ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ԺԱՄ | ԴԱՇՏ |
| Հուփս – Անիպալ Զահլէ | 16:00 | Միշել Մըր |
| ԿԻՐԱԿԻ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Անդրանիկ Պէյրութ – Մութթահետ | 16:00 | Տեմիրճեան |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐ | ||
| Հաուշ Ումարա – Ռիատի Պէյրութ | 19:00 | Զահլէ |
| Շանվիլ – Պաժժէ | 18:00 | Շանվիլ |
CATEGORIES Մարզական

