ՃԱՏՐԱԿ. ՊԱՏԱՆԻՆԵՐՈՒ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՂԻՄՊԻԱԿԱՆ. 16 ՏԱՐԵԿԱՆԷՆ ՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ՀԱՆԴԻՍԱՑԱՒ ՓՈԽԱԽՈՅԵԱՆ
Երէկ` երկուշաբթի, 31 հոկտեմբերին, Թուրքիոյ Իզմիթ քաղաքին մէջ աւարտեցաւ ճատրակի պատանիներու (16 տարեկանէն վար) միջազգային ողիմպիականը, երբ տեղի ունեցան 10-րդ եւ վերջին հանգրուանի հանդիպումները:
Թէեւ Հայաստանի հաւաքականը իր կատարած վերջին մրցումին 3,5-0,5 արդիւնքով յաղթեց Խըրխըզիստանի, սակայն հանդիսացաւ փոխախոյեան` մէկուկէս կէտով ետ մնալով ախոյեան հանդիսացած Ռուսիոյ հաւաքականէն: Երրորդ հանդիսացաւ Իրան (27,5 կէտ):
Ռուսիա մրցաշարքը աւարտեց արձանագրելով 9 յաղթանակ եւ կրելով միայն մէկ պարտութիւն: Հայաստան արձանագրեց 6 յաղթանակ, 1 հաւասարութիւն եւ կրեց 3 պարտութիւն:
Այս մրցաշարքին Հայաստանը ներկայացուցին Կարէն Գրիգորեան, Յովհաննէս Կապուզեան, Տիգրան Յարութիւնեան, Արման Միքայէլեան եւ Զոհրապ Ապրեսեան:
Մրցաշարքին իրենց մասնակցութիւնը բերին 26 խումբեր:
Ստորեւ կու տանք վերջնական դասաւորումը.
| Յ. | Հ. | Պ. | ԿԷՏ | |
| 1.- Ռուսիա | 9 | 0 | 1 | 30 |
| 2.- ՀԱՅԱՍՏԱՆ | 6 | 1 | 3 | 28,5 |
| 3.- Իրան | 7 | 2 | 1 | 27,5 |
| 4.- Ազրպէյճան | 8 | 2 | 0 | 27,5 |
| 5.- Հնդկաստան | 5 | 1 | 4 | 25 |
| 6.- Հարաւային Ափրիկէ | 5 | 1 | 4 | 22 |
| 7.- Ղազախստան | 6 | 0 | 4 | 21,5 |
| 8.- Զուիցերիա | 5 | 1 | 4 | 21,5 |
| 9.- Անգլիա | 5 | 1 | 4 | 21,5 |
| 10.- Սլովաքիա | 4 | 1 | 5 | 21,5 |


