ԵՒՐՕ-2012. ՏԷ ՌՈՍՍԻ ԵՒ ՊԱԼՈԹԵԼԼԻ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԻՆ ԻՏԱԼԻՈՅ ԿԱԶՄԷՆ

Իտալիոյ ֆութպոլի ազգային խումբի մարզիչ Չեզարէ Փրանտելլի նախորդ շաբաթավերջին հրապարակեց իր կազմը` Սլովենիոյ (Եւրօ-2012) եւ Ուքրանիոյ (բարեկամական) դէմ տեղի ունենալիք մրցումներուն:

Ան առաջին անգամ ըլլալով նկատի առաւ Սեսենայի 26 տարեկան միջնապահ Մարքօ Փարոլոն, որ նախորդ շաբաթ, Եուվենթուսի դէմ տեղի ունեցած մրցումին, նշանակած էր իր կազմին հաւասարութեան կոլը:

Սակայն ան դուրս ձգեց Տանիելէ Տէ Ռոսսին (Ա. Էս. Ռոմա) եւ Մարիօ Պալոթելլին (Մանչեսթըր Սիթի):

Նշենք, որ այժմ Իտալիա կը գրաւէ Գ. խմբակին պարագլուխի դիրքը` երեք կէտով գերազանցելով Սլովենիան:

Ստորեւ կու տանք Իտալիոյ կազմը.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Ճիանլուիճի Պիւֆոն (Եուվենթուս), Սալվաթորէ Սիրիկու (Փալերմօ) եւ Էմիլիանօ Վիվիանօ (Պոլոնիա):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Տաւիտէ Ասթորի (Քալիարի), Ֆետերիքօ Պալզարեթթի (Փալերմօ), Լէոնարտօ Պոնուչչի (Եուվենթուս), Ճիորճիօ Քիելլինի (Եուվենթուս), Տոմենիքօ Քրիսսիթօ (Ճենովա), Տանիելէ Կասթալտելլօ (Սամտորիա), Քրիսթիան Մակիօ (Նափոլի), Անտրէա Ռանոքիա (Ինթեր Միլան) եւ Տաւիտէ Սանթոն (Սեսենա):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Ալպերթօ Աքուիլանի (Եուվենթուս), Քլաուտիօ Մարչիսիօ (Եուվենթուս), Շթեֆանօ Մաուրի (Լացիօ Ռոմա), Ռիքարտօ Մոնթոլիվօ (Ֆիորենթինա), Թիակօ Մոթթա (Ինթեր Միլան), Անթոնիօ Նոքերինօ (Փալերմօ) եւ Մարքօ Փարոլօ (Սեսենա):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Անթոնիօ Քասսանօ (Ա. Սէ. Միլան), Ալպերթօ Կիլարտինօ (Ֆիորենթինա), Սեպասթիան Ճիովինքօ (Փարմա), Ալեսանտրօ Մաթրի (Եուվենթուս), Ճիամփաուլօ Փացցինի (Ինթեր Միլան) եւ Ճիուզեփփէ Ռոսսի (Վիարէալ):

 

 

Share this Article
CATEGORIES