ՖԻՖԱ-ԻՆ ԿՈՂՄԷ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԱԾ ԵՐԷԿՈՒԱՆ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ. – ԼԻԲԱՆԱՆ 35 ԴԻՐՔԻ ՈՍՏՈՒՄ ՄԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ – ՀԱՅԱՍՏԱՆ ՄՆԱՑ 46-ՐԴ
Երէկ ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն նոր դասաւորումը: Նշենք, որ 2011 տարուան վերջին դասաւորումը պիտի հրապարակուի 21 դեկտեմբերին:
Այս նոր դասաւորման մէջ մեծագոյն ոստումը արձանագրեց Լիբանան, երբ 35-րդ դիրք բարձրանալով այժմ 305 կէտով կը գրաւէ 111-րդ դիրքը: Լիբանան չորս դիրքով գերազանցեց Սուրիան, որ 9 դիրք նահանջելով այժմ 293 կէտով կը գտնուի 115-րդ դիրքին վրայ:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը, 612 կէտով մնաց 46-րդ դիրքին վրայ:
Ստորեւ կու տանք նոր հրապարակուած դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են ազգային հաւաքականներուն գրաւած նախկին դիրքերը, իսկ աստղանիշ կրող խումբերը 2014-ի Մոնտիալի զտումի մրցաշարքին Հայաստանի մրցակիցներն են).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Սպանիա | 1564 |
| 2.- (2) Հոլանտա | 1365 |
| 3.- (3) Գերմանիա | 1345 |
| 4.- (4) Ուրուկուէյ | 1309 |
| 5.- (7) Անգլիա | 1173 |
| 6.- (5) Պրազիլ | 1143 |
| 7.- (8) Փորթուգալ | 1100 |
| 8.- (12) Խրուաթիա | 1091 |
| 9.- (6) Իտալիա (*) | 1082 |
| 10.- (10) Արժանթին | 1067 |
| 11.- (10) Դանիա (*) | 1035 |
| 12.- (13) Ռուսիա | 971 |
| ……………….. | …. |
| 28.- (26) Թուրքիա | 769 |
| ……………….. | …. |
| 33.- (47) Չեխիա (*) | 749 |
| ……………….. | …. |
| 45.- (42) Իրան | 612 |
| 46.- (46) ՀԱՅԱՍՏԱՆ | 609 |
| ……………….. | …. |
| 85.- (75) Պուլկարիա (*) | 410 |
| ……………….. | …. |
| 111.- (146) Լիբանան | 305 |
| ……………….. | …. |
| 113.- (117) Ազրպէյճան | 300 |
| 115.- (124) Սուրիա | 293 |
| ……………….. | …. |
| 155.- (158) Մալթա (*) | 140 |
CATEGORIES Մարզական

