ՊԷՅՐՈՒԹԻ 9-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԱԹՈՆԻՆ
– ՏՂՈՑ ԵՒ ԱՂՋԿԱՆՑ ՄՐՑԱՆԻՇՆԵՐԸ ԲԱՐԵԼԱՒՈՒԵՑԱՆ
– ԱՒԵԼԻ ՔԱՆ 31 ՀԱԶԱՐ ՎԱԶՈՂՆԵՐ ՄԱՍՆԱԿՑԵՑԱՆ ՄԱՐԱԹՈՆԻՆ
Երէկ` կիրակի, 27 նոյեմբերին, տեղի ունեցաւ Պէյրութի 9-րդ միջազգային մարաթոնը` մասնակցութեամբ աւելի քան 31 հազար վազողներու, որոնք Լիբանան ժամանած էին արաբական եւ տարբեր երկիրներէ, որոնք վազեցին «իջէ՛ք ճամբայ եւ վազեցէ՛ք» խորագիրին ներքեւ:
Պէյրութի այս Մարաթոնը սկսաւ առաւօտեան ժամը 6:50-ին` ներկայութեամբ երիտասարդութեան եւ մարմնակրթութեան նախարար Ֆայսալ Քարամէի, նախարարներու, երեսփոխաններու եւ այլ քաղաքական գործիչներու: Անիկա սկսաւ «Պիել»-ին առջեւէն եւ աւարտեցաւ Պէյրութի Նահատակաց հրապարակին մօտ:
Առաւօտեան ժամը 6:50-ին սկսած անդամալոյծներու մարաթոնին (42,195 քմ) ազդանշանը տուաւ Ղիտա Թալալ: Ապա, յաջորդաբար սկսան տղոց եւ աղջկանց գլխաւոր Մարաթոնի մրցումները (42,195 քմ), ապա 5 քմ-ի, 1 քմ-ի եւ 10 քմ-ի մարաթոնի մրցումները (պարզ եւ անդամալոյծներու):
1 քմ-ի մարաթոնը, որուն ազդանշանը տուաւ Պէյրութի Միջազգային մարաթոնի յանձնախումբի նախագահ Մէյ Խալիլ, եղաւ քաղաքական անձնաւորութիւններու եւ դիւանագէտներու վազքի մրցում մը: Երեսփոխան Ալեն Աուն տիտղոսը պահեց իր մօտ, երբ հանդիսացաւ առաջին:
10 քմ անդամալոյծներու մարաթոնին ազդանշանը տուաւ ներքին գործոց նախկին նախարար Զիատ Պարուտ, իսկ 10 քմ-ի ազդանշանը` նախարար Ֆայսալ Քարամէ:
Ինչ կը վերաբերի տղոց եւ աղջկանց գլխաւոր մարաթոնին, անիկա թէեւ աւարտեցաւ եթովպիացի վազողներուն յաղթանակով, սակայն անոնք յաջողեցան բարելաւել իրենց ազգակիցներուն հաստատած մրցանիշները` այս մարաթոնին գծով:
Տղոց մրցումներուն առաջին դիրքը գրաւեց Թարիքօ Ժոֆար (2 ժամ 11՛ 14՛՛), իսկ աղջկանց մրցումներուն` Սիիտա Քատիր (2 ժամ 31՛ 38՛՛):
Նոյն այս գլխաւոր մարաթոնին, լիբանանցի վազողներուն մէջ (տղաք) առաջին հանդիսացաւ Հիւսէյն Աուատա (լիբանանեան բանակ, 2 ժամ 25՛ 06՛՛), իսկ աղջկանց մէջ` Նիսրին Նըժէյմ – Լին (Ինթըր-Լեպանոն), 3 ժամ 9՛ 9՛՛):
Անդամալոյծներու մարաթոնին (42, 195 քմ), տղոց առաջին դիրքը գրաւեց Էտուար Մաալուֆ (Լիբանան, 1 ժամ 25՛ 5՛՛), իսկ աղջկանց առաջին դիրքը` գերմանացի Քիրշթըն Ապալ (2 ժամ 4՛ 50՛՛):
Նշենք, որ այս մարաթոնին իրենց կարեւոր դերը ունեցան լիբանանեան բանակը, ներքին ապահովութեան ուժերը, Կարմիր խաչը եւ այլ կազմակերպութիւններ եւ միութիւններ:
Ստորեւ կու տանք Պէյրութի 2011-ի Մարաթոնին արդիւնքները.
ԱՆԴԱՄԱԼՈՅԾՆԵՐ (ՏՂԱՔ, 42, 195 ՔՄ)
1.- Էտուար Մաալուֆ (Լիբանան) 1 ժամ 25՛ 05՛՛
2.- Քրիսթիան Ռիփ (Գերմանիա) 1 ժամ 31՛ 38՛՛
3.- Ռիկլըր Պեռնտ (Գերմանիա) 1 ժամ 37՛ 44՛՛
ԱՆԴԱՄԱԼՈՅԾՆԵՐ (ԱՂՋԻԿՆԵՐ, 42, 195 ՔՄ)
1.- Քիրշթըն Ապալ (Գերմանիա) 2 ժամ 4՛ 50՛՛
ՏՂԱՔ (ՕՏԱՐԱԿԱՆՆԵՐ)
1.- Թարիքօ Ժոֆար (Եթովպիա) 2 ժամ 11՛ 14՛՛
2.- Սեմի Մալաքուին (Քենիա) 2 ժամ 11՛ 31՛՛
3.- Ճէյմզ Ռուչ (Քենիա) 2 ժամ 13՛ 16՛՛
ԱՂՋԻԿՆԵՐ (ՕՏԱՐԱԿԱՆՆԵՐ)
1.- Սիիտա Քատիր (Եթովպիա) 2 ժամ 31՛ 38՛՛
2.- Պիզոնիչ Արժիզա Մոհամետ (Եթովպիա) 2 ժամ 32՛ 52՛՛
3.- Սվեթլանա Պրիթութ (Ֆրանսա) 2 ժամ 33՛ 7՛՛
ՏՂԱՔ (ԼԻԲԱՆԱՆՑԻՆԵՐ)
1.- Հիւսէյն Աուատա (Լիբանանեան բանակ) 2 ժամ 25՛ 6՛՛
2.- Ալի Աուատա (Լիբանանեան բանակ) 2 ժամ 29՛ 7՛՛
3.- Օմար Իսա (Լիբանանեան բանակ) 2 ժամ 30՛ 28՛՛
ԱՂՋԻԿՆԵՐ (ԼԻԲԱՆԱՆՑԻՆԵՐ)
1.- Նիսրին Նըժէյմ – Լին (Ինթըր Լեպանոն) 3 ժամ 9՛ 9՛՛
2.- Մարի Աամ (Ինթըր Լեպանոն) 3 ժամ 17՛ 10՛՛
3.- Էլկա Թըրատ (Ատտային ակումբ) 3 ժամ 17՛ 59՛՛