ՖԻՏԷ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՂՈՑ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ ԿԸ ԳՐԱՒԷ 5-ՐԴ ԴԻՐՔԸ

Լեւոն Արոնեան

ՖԻՏԷ-ի հրապարակած միջազգային նոր դասաւորման մէջ, Հայաստանի ճատրակի տղոց ազգային հաւաքականը 2657 կէտով կը գրաւէ 5-րդ դիրքը:

Հայաստան այժմ ունի 33 կրանտմասթըր եւ 22 միջազգային վարպետ:

Առաջին դիրքին վրայ կը գտնուի Ռուսիա, ապա անոր ետին յաջորդաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը կը գրաւեն Ուքրանիա եւ Ֆրանսա: 4-րդ դիրքին վրայ է Հունգարիա:

Ինչ կը վերաբերի տղոց անհատական դասաւորումին, Լեւոն Արոնեան առաջին անգամ ըլլալով գրաւեց երկրորդ դիրքը` ապահովելով 2805 կէտ: Առաջին դիրքին վրայ կը գտնուի Նորվեկիացի Մակնիւս Քարլսըն (2835), իսկ երրորդ դիրքին վրայ` ռուս Վլատիմիր Քրամնիք (2801):

Աղջկանց պարագային առաջին հարիւրին մէջ Հայաստանը ունի երեք ներկայացուցիչ: Էլինա Դանիէլեան կը գրաւէ 20-րդ դիրքը, 31-րդ դիրքին վրայ կը գտնուի Լիլիթ Մկրտչեան, իսկ 78-րդ դիրքին վրայ` Լիլիթ Կալոյեան:

Ստորեւ կու տանք Հայաստանի ամէնէն բարձր վարկանիշ ունեցող 30 ճատրակ խաղացողներուն ցանկը

ԿԷՏ

1.- Լեւոն Արոնեան              2805

2.- Սերկէյ Մովսիսեան           2700

3.- Վլատիմիր Յակոբեան   2685

4.- Գաբրիէլ Սարգսեան          2683

5.- Տիգրան Լ. Պետրոսեան 2636

6.- Զաւէն Անդրէասեան          2624

7.- Աւետիք Գրիգորեան          2621

8.- Հրանդ Մելքումեան           2620

9.- Արման Փաշիկեան           2608

10.- Ռոպերթ Յովհաննիսեան      2589

11.- Սմբատ Լպուտեան          2574

12.- Ռաֆայէլ Վահանեան  2570

13.- Սամուէլ Տէր Սահակեան     2569

14.- Աշոտ Անաստասեան  2540

15.- Տիգրան Քոթանճեան   2533

16.- Յովհաննէս Դանիէլեան 2530

17.- Արտաշէս Մինասեան  2525

18.- Արթուր Չիպուխճեան  2494

19.- Էլինա Դանիէլեան           2490

20.- Գէորգի Արզումանեան  2490

21.- Մհեր Յովհաննիսեան   2484

22.- Կարէն Մովսիսեան          2483

23.- Գէորգ Յարութիւնեան  2482

24.- Կարէն Գրիգորեան          2482

25.- Դաւիթ Պետրոսեան          2476

26.- Լեւոն Փապուճեան          2474

27.- Արշակ Պետրոսեան          2470

28.- Հրայր Սիմոնեան            2470

29.- Սերկէյ Կալտունց           2459

30.- Լիլիթ Մկրտչեան            2458

 

Share this Article
CATEGORIES