ԵՈՒ. Է. ԷՖ. Ա. – ՖԵՐ-ՓԼԷՅ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒԹՊՈԼԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՒԱՔԱԿԱՆԸ` 18-ՐԴ ԴԻՐՔԻՆ ՎՐԱՅ
PanARMENIAN.Net հայկական լրատուական կայքէջը կը հաղորդէ, որ 1 մայիս- 31 դեկտեմբեր 2011-ի ժամանակամիջոցին Եու. Է. Էֆ. Ա.ի ֆեր փլէյի դասաւորման մէջ Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը կը գրաւէ 18-րդ դիրքը: Հայկական խումբը ունի 7948 կէտ:
Առաջին դիրքին վրայ կը գտնուի Նորվեկիա (8367 կէտ) ապա անոր ետին յաջորդաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը կը գրաւեն Ֆինլանտա (8282) եւ Հոլանտա (8173):
Նշենք, որ այս դասաւորման մաս կրնան կազմել այն երկիրներուն ֆետերասիոնները, որոնց ակումբները այդ ժամանակամիջոցին նուազագոյնը կատարած են 30 մրցում:
CATEGORIES Մարզական

