ԵՒՐՈՊԱԿԱՆ ՖՈՒԹՊՈԼ. ՇԱԲԱԹԱՎԵՐՋԻ ՄՐՑՈՒՄՆԵՐՈՒՆ ԱՐԴԻՒՆՔՆԵՐԸ
Նախորդ շաբաթավերջին տեղի ունեցան Քալչիոյի, Լա-Լիկայի, Պունտըսլիկայի եւ Լիկ-1-ի ֆութպոլի ախոյեանութեան մրցումները:
Իտալիոյ մէջ Եուվենթուս ամրապնդեց պարագլուխի իր դիրքը, երբ 2-1 արդիւնքով պարտութեան մատնեց իր հիւրը` Ուտինեզէն: Անոր եւ 2-րդ դիրքը գրաւող Ա. Սէ. Միլանի միջեւ չորս կէտերու տարբերութիւնը մնաց անփոփոխ` նկատի ունենալով, որ վերջինս 3-0 արդիւնքով յաղթեց Քալիարիի:
Ինթեր Միլան նահանջեց 5-րդ դիրք` 1-0 արդիւնքով պարտուած հեռանալէ ետք նախավերջին դիրքը գրաւող Լեչէի դաշտէն, որ դիրքի մը ոստում մը արձանագրեց:
Սպանիոյ մէջ, պարագլուխի դիրքը գրաւող Ռէալ Մատրիտ 3-1 արդիւնքով յաղթելէ ետք իր հիւրին` վերջին դիրքը գրաւող Ռէալ Սարակոսայի, եօթը կէտի առաւելութիւն մը ունեցաւ Պարսելոնայի վրայ (2-րդ), որ 0-0 արդիւնքով հաւասարութիւն մը արձանագրեց Վիարէալի դաշտին վրայ (18-րդ):
Ռէալ Մատրիտի առաջին կոլը նշանակեց Քաքա (32-րդ), ապա յաջորդաբար` Քրիսթիանօ Ռոնալտօ (49-րդ) եւ Էօզիլ (56-րդ):
Գերմանիոյ մէջ, յաջորդաբար առաջին երեք դիրքերը գրաւողները` Պայէրն Միւնիխ, Պորուսիա Տորթմունտ եւ Շալքէ յաղթանակ արձանագրելով ապահովեցին տարեշրջանի իրենց 40 կէտը:
Պայէրնի կոլերը նշանակեցին Մարիօ Կոմեզ (60-րդ) եւ Արժեն Ռոպեն (90-րդ):
Ֆրանսայի մէջ, պարագլուխի դիրքը գրաւող Փարիզ Սեն Ժերմեն իր ունեցած երեք կէտի առաւելութիւնը պահեց իր անմիջական մրցակիցին` Մոնփելիէի վրայ, 1-0 արդիւնքով յաղթական վերադառնալէ ետք Պրեսթի դաշտէն: Միլան Պիսեւաք նշանակեց յաղթական կազմին կոլը (6-րդ):
Ստորեւ կու տանք շաբաթավերջի մրցումներուն արդիւնքները.
| ՔԱԼՉԻՕ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Քաթանիա – Փարմա | 1-1 |
| Եուվենթուս – Ուտինեզէ | 2-1 |
| Ֆիորենթինա – Սիենա | 2-1 |
| Ֆիորենթինա – Սիենա | 1-1 |
| Սեսենա – Աթալանթա | 0-1 |
| Քիեւօ – Լացիօ Ռոմա | 0-3 |
| Ճենովա – Նափոլի | 3-2 |
| Լեչէ – Ինթեր Միլան | 1-0 |
| Փալերմօ – Նովարա | 2-0 |
| Ա. Սէ. Միլան – Քալիարի | 3-0 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Եուվենթուս | 44 |
| 2.- Ա. Սէ. Միլան | 43 |
| 3.- Ուտինեզէ | 38 |
| ……………. | |
| 19.- Սեսենա | 15 |
| 20.- Նովարա | 12 |
| ԼԱ-ԼԻԿԱ. 20-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Էսփանիոլ – Մայորքա | 1-0 |
| Ռայօ Վայեքանօ – Աթլեթիքօ Պիլպաօ | 2-3 |
| Ռէալ Մատրիտ – Ռէալ Սարակոսա | 3-1 |
| Վիարէալ – Պարսելոնա | 0-0 |
| Ռէալ Պեթիս – Կրանատա | 1-2 |
| Լեվանթէ – Կեթաֆէ | 1-2 |
| Ռէալ Սոսիետատ – Սփորթինկ Խիխոն | 5-1 |
| Ռասինկ Սանթանտեր – Վալենսիա | 2-2 |
| Մալակա – Սեւիլլա | 2-1 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Ռէալ Մատրիտ | 52 |
| 2.- Պարսելոնա | 45 |
| 3.- Վալենսիա | 36 |
| ………………. | |
| 19.- Սփորթինկ Խիխոն | 18 |
| 20.- Ռէալ Սարակոսա | 12 |
| ԵՐԿՈՒՇԱԲԹԻ | ԺԱՄ |
| Օսասունա (6) – Աթլեթիքօ Մատրիտ (8) | 22:00-ին |
| ՊՈՒՆՏԸՍԼԻԿԱ. 19-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Օկզպուրկ – Քայզըրսլաութըրն | 2-2 |
| Պայէրն Միւնիխ – Վոլֆսպուրկ | 2-0 |
| Պորուսիա Տորթմունտ – Հոֆընհայմ | 3-1 |
| Հերթա Պերլին – Համպուրկ | 1-2 |
| Վերտըր Պրեմըն – Պայէր Լեւերքուզըն | 1-1 |
| Հանովըր-96 – Նիւրեմպերկ | 1-0 |
| Քէօլն – Շալքէ | 1-4 |
| Մայնց-05 – Ֆրայպուրկ | 3-1 |
| Շթութկարթ – Մէօնշընկլատպախ | 0-3 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Պայէրն Միւնիխ | 40 |
| 2.- Պորուսիա Տորթմունտ | 40 |
| 3.- Շալքէ | 40 |
| …………………. | |
| 17.- Օկզպուրկ | 16 |
| 18.- Ֆրայպուրկ | 16 |
| ԼԻԿ-1. 21-ՐԴ ՀԱՆԳՐՈՒԱՆ | |
| Օքսեռ – Նանսի | 1-3 |
| Պրեսթ – Փարիզ Սեն Ժերմեն | 0-1 |
| Լորիան – Սոշօ | 1-1 |
| Լիոն – Տիժոն | 3-1 |
| Նիս – Մոնփելիէ | 0-1 |
| Թուլուզ – Քան | 1-0 |
| Լիլ – Սենթ Էթիեն | 3-0 |
| Էվիան – Պորտօ | 0-0 |
| Վալանսիեն – Աժաքսիօ | 1-2 |
| Ռենն – Մարսէյ | 1-2 |
| ԴԱՍԱՒՈՐՈՒՄ | ԿԷՏ |
| 1.- Փարիզ Ս. Ժերմեն | 46 |
| 2.- Մոնփելիէ | 43 |
| 3.- Լիլ | 39 |
| ……………….. | |
| 19.- Սոշօ | 19 |
| 20.- Նիս | 18 |




