ԿՌՓԱՄԱՐՏ. ՎԱՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ ՆԱՔ-ԱՈՒԹԻ ԵՆԹԱՐԿԵՑ ԹՐՈՅ ԼՈՎՐԻՆ

Վանես Մարտիրոսեան (աջին)

Երէկ, Սան Անթոնիոյի մէջ (Միացեալ Նահանգներ) տեղի ունեցաւ WBC-Silver առաջին միջին դասակարգի կռփամարտի գօտիի համար ճակատումը` ամերիկահայ Վանես Մարտիրոսեանի եւ ամերիկացի Թրոյ Լովրիի միջեւ:

Հայազգի կռփամարտիկը շարունակելով իր յաղթարշաւներու շարքը (32-0, 20-ը նաք-աութով) պարտութեան մատնեց իր մրցակիցը (41 տարեկան), երբ 3-րդ ռաունտին նաք-աութով յաղթանակ մը արձանագրեց:

Այսպիսով, Մարտիրոսեան ինքզինք պարտադրելով իր մրցակիցին վրայ (27 յաղթանակ, 12-ը` նաք-աութով), այս տիտղոսը պահեց իր մօտ:

 

Share this Article
CATEGORIES