ԹԵՆԻՍ. «ՏԷՅՎԻՍ-ՔԱՓ». ԼԻԲԱՆԱՆ ԿԸ ՊԱՏՐԱՍՏՈՒԻ ՓԱՔԻՍՏԱՆԻ ԴԷՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼԻՔ ՃԱԿԱՏՈՒՄԻՆ
Լիբանանի թենիսի ֆետերասիոնէն կը տեղեկանանք, որ Լիբանանի ազգային խումբը շատ լաւ ձեւով կը պատրաստուի 10-12 փետրուարին Ա. Թէ. Սէ. Էլ.ի մէջ (Քասլիք) Փաքիստանի դէմ տեղի ունենալիք «Տէյվիս Քափ»ի ճակատումին, որ կ՛իյնայ Ասիա – Ովկիանիա Բ. խմբակի մրցումներուն ծիրին մէջ:
Ֆետերասիոնի նախագահ Ռիատ Հատտատ կը յայտնէ, որ մարզիչ Հիւսէյն Պատրէտտինի հսկողութեամբ խումբին մարզիկները` Քերիմ Ղալայինի (1983-ի ծնունդ), Փաթրիք Շըքրի (1981-ի ծնունդ), Պասսամ Պայտաս (1988-ի ծնունդ) եւ Ժատ Քարաքի (1993-ի ծնունդ) մեծ աշխատանք կը թափեն եւ տքնաջան փորձեր կը կատարեն` յաղթելու համար Փաքիստանին:
CATEGORIES Մարզական

