ՖԻՖԱ-ԻՆ ԿՈՂՄԷ ՀՐԱՊԱՐԱԿՈՒԱԾ ԵՐԷԿՈՒԱՆ ԴԱՍԱՒՈՐՄԱՆ ՄԷՋ ՀԱՅԱՍՏԱՆ 4 ԴԻՐՔԻ ՈՍՏՈՒՄ ՄԸ ԱՐՁԱՆԱԳՐԵՑ ԵՒ ԳՐԱՒԵՑ 41-ՐԴ ԴԻՐՔԸ
Երէկ, ՖԻՖԱ-ն հրապարակեց աշխարհի ֆութպոլի ազգային խումբերուն նոր դասաւորումը:
Հայաստանի ֆութպոլի ազգային հաւաքականը իր պատմութեան մէջ նոր մրցանիշ մը հաստատեց, երբ 4 դիրքի ոստում մը արձանագրեց եւ գրաւեց դասաւորման 41-րդ դիրքը: Հայրենի կազմը այժմ ունի 639 կէտ:
Առաջին դիրքին վրայ կը շարունակէ մնալ Սպանիա (1566 կէտ), որուն ետին յաջորդաբար երկրորդ եւ երրորդ դիրքերը կը գրաւեն Գերմանիա (1369) եւ Հոլանտա (1365):
Ստորեւ կու տանք երէկ հրապարակուած նոր դասաւորումը (փակագիծերուն մէջ նշուած են խումբերուն նախորդ ամիս գրաւած դիրքերը, իսկ աստղանիշ կրող խումբերը 2014-ի Մոնտիալի զտումի մրցումներուն Հայաստանի մրցակիցներն են).
| ԿԷՏ | |
| 1.- (1) Սպանիա | 1566 |
| 2.- (3) Գերմանիա | 1369 |
| 3.- (2) Հոլանտա | 1365 |
| 4.- (4) Ուրուկուէյ | 1317 |
| 5.- (5) Անգլիա | 1179 |
| 6.- (7) Փորթուգալ | 1155 |
| 7.- (6) Պրազիլ | 1152 |
| 8.- (9) Իտալիա * | 1115 |
| 9.- (8) Խրուաթիա | 1101 |
| 10.- (11) Դանիա * | 1090 |
| 11.- (10) Արժանթին | 1081 |
| …………………… | ….. |
| 29.- (31) Չեխիա * | 775 |
| …………………… | ….. |
| 41.- (45) ՀԱՅԱՍՏԱՆ | 639 |
| …………………… | ….. |
| 88.- (82) Պուլկարիա * | 408 |
| …………………… | ….. |
| 109.- (111) Ազրպէյճան | 306 |
| …………………… | ….. |
| 114.- (112) Լիբանան | 299 |
| …………………… | ….. |
| 159.- (156) Մալթա * | 133 |
| …………………… | ….. |
| 162.- (162) Պաղեստին | 128 |
CATEGORIES Մարզական

